«Թողեք Փարաքար համայնքը ապրի: Մի խանգարեք մեզ: Այստեղ մարդիկ լավ բաներ են ուզում անել: Լավ մարդկանց էլ մի տարեք մեր կողքից»,-կոչ արեց Փարաքար խոշորացված համայնքի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աջակիցներից մեկը՝ չտալով կոնկրետ անուններ: «Հասկացողը՝ կհասկանա: Օնիկ Հախվերդյանն էլ լավ մարդ է, ունի այն սկզբունքները, որն ուներ Վալոդյա Գրիգորյանը: Մենք սատարում ենք իրեն ու ցանկացած պահին կանգնած ենք իր կողքը: Փարաքար համայնքից հեռու մնացեք»,-լրատվամիջոցներին ասաց բնակիչը:
Հարցին, թե իր կարծիքով սպանությունը վենդետա՞ է եղել, նա պատասխանեց. «Իմ կարծիքով ոչ: Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ խոսքի իրավունք, ես էլ իմ կարծիքն եմ հայտնում: Իմ կարծիքով այստեղ վենդետա չկա: Դրդապատճա՞ռը: Երեւի չեն ուզում համայնքում լավ լինի: Լավ մարդն այս կյանքում, ոնց հասկացա, տեղ չունի: Պարոն Գրիգորյանը թշնամի կարող էր ունենալ միայն նրա համար, որ լավ բան էր անում: Թե լավ բան անելով թշնամի են ձեռք բերում, մնացածը չեմ կարող ասել»:
Հարցին, թե ոստիկանները այստեղ շուրջօրյա հերթապահություն են անում, բայց միեւնույն է, ծեծկռտուք է լինում, գերեզմանաքարն են կոտրել, էլի մի քանի միջադեպեր են եղել, քաղաքացին պատասխանեց. «Լարվածությունը նրանում է, որ իմ կարծիքով արդար քննություն չի գնում: Ավելի մանրամասն՝ երկու հոգի չէր կարող նման ոճրագործություն կատարել: Կխնդրեի պատկան մարմիններին ավելի խորացված, ավելի խորացված հետեւեն սրանց»,-հավելեց համայնքի բնակիչը:
«Պետք է հասնենք իրականությանը, որպեսզի այս գյուղի խոչընդոտը վերացնենք: Սա վիրուս է գյուղի մեջ»,-ասաց 2022 թվականի մեկօրյա պատերազմի մասնակցներից մեկը: Նա 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի հարազատ Արսեն Ղուկասյանին ձերբակալած այս իրավական համակարգից արդար քննություն չի սպասում. «Ոչ, այս իշխանությունից լավ բան մի սպասեք՝ վատը միայն: Գրիգորյանին անձամբ ճանաչել եմ: Մարդ տեսակ էր: Եթե ուզում էիք ճանաչել մարդ, իրեն պետք է ճանաչեիք, շփվեիք: Վալոդյա Գրիգորյանի սպանությունը պատվեր էր: Ամենավատ խոսքերն այսօրվա իշխանություններին: Հենց Նիկոլին: Թող հեռանա, թող երկիրը չպղծի էլ»,-ասաց:
Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ եթե ժողովուրդը հավաքվի ու պահանջի, ինքը կհեռանա, բնակիչը պատասխանեց.«Թե՞ կձերբակալվի այդ ժողովուրդը կամ կջարդվի: Պոստ պահող բերետներին կոպեկներ է տալիս, բերետներին միլիոններ: Դա է նրա ճիշտը: Ասում էր ժողովուրդը տուգանքի մատերիալ չի՝ սաղիս տուգանում է: Իրենց թիմը թիմ չի, որ ղեկավարի այս երկիրը: Սա մեզ թուրքացման է տանում»,-խոսքն ավարտեց մերձավանցին:
Ակցիայի մասնակիցները հենց Վալոդյա Գրիգորյանի տան առջեւ կառավարությանն ուղղված ստորագրահավաք հանրագիր կազմակերպեցին: Մասնակիցները խնդրում են, որպեսզի լարվածությունը թոթափելու համար, ինչպես նաեւ ելնելով բնակիչների կյանքի, առողջության, հասարակական կյանքի պահպանումից, որպեսզի դադարեցվի Մհեր Ախտոյանի եւ նրա ընտանիքի բնակությունը Փարաքար համայնքի բնակավայրերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test