ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Գազա, հայտարարել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը։
«Ծովակալ Քուփերը, Ջարեդ Քուշները (Թրամփի փեսան - խմբ.) և ես այսօր մեկնեցինք Գազա՝ ստուգելու Իսրայելի կողմից առաջին փուլի համաձայնագրի կատարումը»,-գրել է նա և հրապարակել լուսանկարներ։
«Մենք ստացանք մանրամասն տեղեկատվություն անվտանգության, մարդասիրական օգնության և հակամարտության կարգավորման միջոցառումների վերաբերյալ։ Շարունակական նվիրվածության դեպքում խաղաղությունը մնում է հասանելի»,- ավելացրել է Ուիթքոֆը։
Նշենք, որ վաղը տեղի կունենա Գազայի հատվածում խաղաղության հաստատման վերաբերյալ գագաթնաժողով։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test