Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պուտինի մեկուսացումը 1in.am 1in.am

time
Պուտինի մեկուսացումը

Ռուսաստան-արաբական երկրներ գագաթնաժողովը, որ նախատեսված էր Մոսկվայում անցկացնել հոկտեմբերի կեսերին, հետաձգվել է: Այդ տեղեկությունը Դուշանբեում հաստատել է Վլադիմիր Պուտինը: «Կոմերսանտի» թղթակիցը, որ Պուտինի Տաջիկստան եռօրյա այցի ընթացքում ուղեկցել է նրան, հայտնել է, որ ռուս-արաբական գագաթնաժողովը հետաձգվել է Արաբական լիգայի երկրների նախաձեռնությամբ:

Հարցին, թե Ռուսաստանը պատրա՞ստ է աջակցել Գազայում հրադադարի հաստատմանը և իսրայելա-պաղեստինյան կարգավորմանը, Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ եթե արաբական երկրները և պաղեստինցի գործընկերները ցանկանան, ապա Մոսկվան պատրաստակամ է:

Երևում է, ոչ արաբական երկրները, ոչ Պաղեստինի ազգային վարչակազմը Ռուսաստանի աջակցության կարիքը չեն զգացել: Axsios-ի տեղեկություններով, հոկտեմբերի 13-ին Միացյալ Նահանգների նախագահը կարճատև այց կկատարի Իսրայել, ելույթ կունենա Քնեսթում, ապա անմիջապես կուղեւորվի Եգիպտոս՝ ներկա գտնվելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը:

Ըստ նույն աղբյուրի, այդ արարողության նախաձեռնությունը պատկանում է Եգիպտոսի նախագահ աս-Սիսիին: Այդպիսով նա ցանկանում է միջազգային ավելի լայն երաշխավորություն ապահովել:

Թրամփից բացի Գազայում հրադադարի հաստատման և իսրայելա-պաղեստինյան պատերազմին վերջ տալու մասին փաստաթղթի ստորագրմանը կարող են ներկա գտնվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Մերցը, արաբական ավելի քան տասը երկրի առաջնորդներ: Հնարավոր է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի ներկայությունը:

Միջազգային քաղաքականության համար չափազանց կարևոր այդ իրադարձությանը Ռուսաստանի նախագահի մասնակցության հարց նույնիսկ չի քննարկվում:

Թեև նախօրեին Վլադիմիր Պուտինը Դուշանբեւում հարկադրված է եղել հեղինակազրկել իր արտաքին գործերի նախարարին և նրա տեղակալին ու հավաստիացնել, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում ԱՄՆ նախագահի հետ Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ի դեպ, արտաքին քաղաքականության հարցերով Պուտինի օգնական Ուշակովը Դուշանբեում «Կոմերսանտի» թղթակցին ասել է, որ Ալյասկայում Ռուսաստանը «զգալի զիջումների է գնացել»: Հարցին, թե՞ խոսքն ինչ զիջումների մասին է, Ուշակովը պատասխանել է, որ եթե ռուսական զիջումները բացահայտի, ապա «գործին կվնասի»: Բայց նույնիսկ այդ պարագայում Պուտինը իսրայելա-պաղեստինյան «հաշտության» գործընթացից մեկուսացվել է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test