Մի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ամեն երկրորդ ելույթը նվիրված էր խորհրդային «գլավլիտին»՝ գրաքննություն իրականացնող պետական կառույցին: Փաշինյանը փորձում էր մարդկանց համոզել, որ նախորդ դարի առնվազն 60-70-ականներին՝ էլ չասած ավելի վաղ, ծնված սերունդը դաստիարակվել «գլավլիտի» պայմաններում: Ու դա էլ ձևավորում էր հայրենասիրության խորհրդա-հայկական մոդելը: Իհարկե, այդ թեզն ամբողջովին կեղծ է՝ ճիշտ այնպես, ինչպես 2018-ից այս կողմ նիկոլական համարյա ողջ խոսույթը: Կեղծ է, որովհետև խորհրդային հայրենասիրության դրվածքը սկիզբ առավ Հայրենական մեծ պատերազմով: Ու պատերազմի պատճառով էլ ստացավ որոշակի ազատություն, քանի որ Սովետական Միության առաջնորդ և «ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինը գիտակցեց, որ պատերազմում մարդկային գործոնը ենթադրում է համատարած անձնազոհություն: Իսկ այն չէր կարող կյանքի կոչվել զուտ «հանուն Ստալինի» կարգախոսով: Ու այն լրացվեց «հանուն հայրենիքի» բաղադրիչով, և այդ երկու բաղադրիչների ամբողջությունն ապահովեց մարդկային գործոնի արդյունավետությունը: Եվ քանի որ «ջինը»՝ տվյալ դեպքում դրական, բաց էր թողնվել շշից, այն այլևս վերահսկողության տակ չառնվեց: Կամ փորձեցին վերահսկել, բայց չկարողացան, ինչը նույն բանն է:
Ընդ որում, դա կատարել Ազգային ժողովի ՔՊ-ականների ձեռքով՝ չէ՞ որ Հայաստանը խորհրդարանական կառավարման (՞՞՞) երկիր է: Եվ խորհրդարանն (՞՞՞) է որոշում ինչ և ինչպես կատարել հարցերի հասցեագրման ուղղություններն ու եղանակները (վերջին երկու նախադասությունը գրելիս չկարողացա զսպել ծիծաղս): Ինչևէ, անցնեմ խնդրի բովանդակությանը: ՔՊ-ական Ղազարյան Թագուհին ու Գաբրիելյան Սիսակն առաջարկում են դադարեցնել «Շողակաթ» ալիքի հեռարձակումը: Բայց քանի որ 2018-ից այս կողմ մեզանում ամեն ինչ հիմնված է կեղծիքի վրա՝ որքան էլ այն թաքնված լինի ճշտի քողի տակ, ջահելները ձիու քայլ են կատարել: Նրանք ոչ թե «Շողակաթը» փակելու հարց են մտցրել Ազգային ժողով՝ համապատասխան օրինագծով, այլ Հայաստանում գործող երեք հասարակական հեռուստաընկերություններից մեկը փակելու հարցը: Ինչից կարելի է ենթադրել, որ երեք ալիք ունենալու ծանրաբեռնվածությանը երկրի պետբյուջեն չի կարողանում կրել՝ խե՜ղճ բյուջե: Երեքից մեկը Հանրային հեռուստաընկերությունն է, երկրորդը՝ «First Channel News» կոչվածը և երրորդը՝ «Շողակաթը»:
Պարզ է , որ Հանրայինը չի փակվելու: Ու եթե հիշենք, որ «First Channel News» կոչվածը հենց «ժողբաստիոնի» օրոք է հիմնադրվել, դա ևս չպետք է խնդիր լինի ջահելների համար: Ուրեմն մնում է «Շողակաթը»՝ այն ալիքը, որ, նախ, գործում է Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո: Եվ երկրորդ, հեռարձակում է կրոնական և հոգևոր բովանդակություն՝ ներկայացնելով պատմական, մշակութային, գեղարվեստական ծրագրեր ու վավերագրական ֆիլմեր: Այսինքն, փորձում է հարստացնել մարդկանց ներաշխարհը, նրանց ներշնչել, որ ոչ միայն հացով է ապրում մարդը: Բայց հաշվի առնելով, որ երկրի վարչապետն աշակերտներին հորդորում է լավ սովորել, որպեսզի նրանք լավ ապրեն, ապա նման պարագայում «Շողակաթը» չպետք է տեղ ունենար «իրական Հայաստանում»: Որովհետև ո՞վ է տեսել, որ ազգային արմատներից ու արժանապատվությունից զուրկ մանկուրտը հոգևորի ու հավերժականի կարիք ունենա: Իհարկե, ոչ մեկը:
Այս պատմության մեջ ինձ «դուր եկավ» օրինագծի համահեղինակներից Ղազարյան Թագուհու մտածողությունը: Վերջինս Սիսակի նման չթաքցնելով, որ օրինագծի թիրախը «Շողակաթն» է, հիմնավորել է նաև այն փակելու պահանջը: «Շողակաթն», ըստ տիկնոջ, պետք է զրկվի պետական ֆինանսավորումից, քանի որ այն «չի ներկայացնում բոլոր քաղաքացիներին»: Հետևելով այդ տրամաբանությանը՝ իրեն առաջարկում եմ ԱԺ օրինագիծ ներկայացնել Փաշինյան Նիկոլին պետական աշխատավարձից զրկելու մասին, քանի որ վերջինս, որպես ՀՀ վարչապետ, չի ընտրվել բոլոր քաղաքացիների կողմից: Եվ ի գիտություն տիկնոջ՝ ավելացնեմ, որ Հայաստանի բնակչության ահռելի մեծամասնությունը քրիստոնյա է, իսկ քրիստոնյաների ահռելի մեծամասնությունը՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Այնպես որ եթե տիկինն առաջնորդվում է նման սկզբունքով, ապա պետք է չկանգնի կես ճանապարհին: Նա պետք է օրինագիծ ներկայացնի, որով ՔՊ-ական պատգամավորները ևս կզրկվեն աշխատավարձերից, քանի դրանք ևս չեն ներկայացնում Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Եվ այդ թվում նաև ինքը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test