Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

17 մլն աշխատավարձ, բնակարան ՌԴ-ում. Ինչ ունեցվածք ունի Գեղարքունիքի մարզպետը armlur.am armlur.am

time
17 մլն աշխատավարձ, բնակարան ՌԴ-ում. Ինչ ունեցվածք ունի Գեղարքունիքի մարզպետը

Կարեն Սարգսյանը արդեն 4 տարի զբաղեցնում է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ Նա մարզպետ նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 8-ից։

Համաձայն Կարեն Սարգսյանի 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի՝ նա ունի 2 անշարժ գույք։2023 թվականին միանձնյա սեփականությամբ նոր հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, որի արժեքը կազմել է 12 մլն 500 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։

Կարեն Սարգսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է նաև դեռ վաղեմի՝ 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գնված բազմաբնակարան շենքում գտնվող 1 բնակարան։

Այս բնակարանի ձեռքբերումը համընկել է Սարգսյանի արտագնա աշխատանքի տարիներին՝ 2009-ից 2015 թվականներին, երբ նա ՌԴ-ում էր աշխատում։

17 մլն աշխատավարձ, բնակարան ՌԴ-ում. Ինչ ունեցվածք ունի Գեղարքունիքի մարզպետը

Նկատենք, որ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող Կարեն Սարգսյանը 2016 թվականից մինչ օրս՝ գրեթե 8 տարի, այդպես էլ չի կարողանում ավարտել Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժինը, քանի որ, ըստ կենսագրության, մինչ օրս սովորում է այնտեղ։

Մարզպետ Կարեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդը կազմում է 3 մլն 540 հազար դրամ։Կանխիկ դրամական միջոցները կազմել են 720 հազար ռուբլի և 1,2 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 176 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 8 մլն դրամ, որը բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Էմմա Միքայելյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test