Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ընդդիմության շանսերը կարող են շատ ավելի մեծ լինել հետընտրական կոալիցիաների տրամաբանության մեջ hraparak.am hraparak.am

time
Ընդդիմության շանսերը կարող են շատ ավելի մեծ լինել հետընտրական կոալիցիաների տրամաբանության մեջ

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է:

- Ոչ պաշտոնապես, սակայն Հայաստանում տևական ժամանակ է մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Թե իշխանությունը, թե ընդդիմադիր ուժերը սկսել են նախընտրական աշխատանքները, շատերն անգամ հայտարարել են, թե ինչ ձևաչափով, ինչ ուժերի հետ են մասնակցելու` հունիսին կայանալիք ընտրություններին: Իշխանություններն էլ իրենց հերթին արդեն իսկ սկսել են պայքարը ընդդիմությանը վարկաբեկելու գործում: Խոսակցություններ կան, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը կարող է մասնակցել ԲՀԿ-ի հետ, Արման Թաթոյանի ստեղծած ուժին կարող են միանալ Հայկ Մարությանը, Հայ ազգային կոնգրեսը: Այսօրինակ քննարկումները շարունակական են, սակայն ինչպես գրեթե բոլոր դեպքերում, ասում են, որ այս անգամ ևս կա առաջին համարի համար վեճ: Ըստ Ձեզ` ի՞նչ հնարավոր միավորումներ կարող են լինել, իշխանությունը կարո՞ղ է հաջողություն արձանագրել, եթե ընդդիմադիրները գոնե այս անգամ Գյումրու օրինակով համախմբվեն:

- Այն, որ իշխող ուժի համար 50 պլյուս 1 ձայներ հավաքել բարդ խնդիր է, սա անհերքելի փաստ է, որն անգամ ենթակա չէ քննարկման: ՔՊ-ի համար խիստ ծանր առաջադրանք է հասնել 50 պլուս 1 ցուցանիշի: Դրան հասնելու համար Նիկոլ Փաշինյանն անելու է ամեն ինչ, ընդհուպ` որոշակի ռեպրեսիվ տրամաբանությամբ գործողություններ, սա նույնպես ինձ մոտ կասկած չի հարուցում: Արդեն իսկ տեսնում ենք, որ Փաշինյանը իրավապահ մարմիններն իր ձեռքին խաղալիք է դարձրել, իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Սա Հայաստանի պարագայում նորություն չէ: Իշխանությունը փորձում է իր ձեռքի տակ եղած բոլոր լծակներն օգտագործել` նպատակներին հասնելու համար: Կհաջողվի՞ նրան դա անել, թե՞ ոչ, դա կախված է այն բանից, թե ինչ իրավիճակ կլինի ընդդիմադիր դաշտում: Ձևաչափերի մասին խոսելը անցնող երեք տասնամյակներում ավանդույթ է դարձել Հայաստանի համար: Չի եղել գեթ մեկ ընտրություն, երբ դրանից առաջ ամենաաներևակայելի դաշինքների ձևավորման մասին խոսակցություններ չլինեն: Հաճախ դրանք ոչ միայն հորինովի են լինում, այլև երբեմն նման խոսակցությունները դաշտ են նետվում մրցակցային տրամաբանությամբ: Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում կա մեծ մրցակցություն: Հայաստանի քաղաքական համակարգը մեղմ ասած հեռու է դասական քաղաքագիտական կանոններից և շատ բարդ է կանխատեսել, թե ինչպիսի ձևաչափեր կարող են լինել: Անկասկած է, որ ակտիվ փնտրուքի մեջ է ընդդիմությունը: Կասկած չունեմ, որ ընդդիմադիր ուժերը այս անգամ մասնակցելու են լրիվ այլ ձևաչափով, որովհետև 2021 թվականին ձևավորված դաշինքները իրավիճակային էին: Այդ պահին լուծեցին տվյալ ժամանակահատվածի խնդիրները և բնական է, որ նոր ընտրություններին ընդդիմությունը հանդես է գալու այլ ձևաչափով: Իհարկե, ցանկացած ուժ առաջնորդվելու է իր հաշվարկներով, պարզ է, որ լինելու են նաև ուժեր, որոնք ընտրական պրացեսների մեջ մտնելու են բացառապես փող աշխատելու համար:

- Ընդդիմության միավորումն այս ընտրություններին օգտակար կլինի՞, թե՞ ոչ:

- Երբ ասում եմ, որ իշխանությանը ծանր մարտահրավեր է սպասվում առաջիկայում, դա նաև վերաբերում է ընդդիմությանը: Ինչպես իշխանությունն, այնպես էլ ընդդիմադիրները ունեն ձայների խնդիր, անգամ եթե գնան կոնսոլիդացիայի: Այնպես չէ, որ միանշանակ ունենալու են 50 պլյուս մեկ ձայն: Ես կարծում եմ, որ ընդդիմության շանսերը կարող են շատ ավելի մեծ լինել հետընտրական կոալիցիաների տրամաբանության մեջ, քան նախնական կոնսոլիդացիաների: Կոնսոլիդացիայի մասին գնահատականներն ինձ համար արհեստական են: Մեկ ճակատի տարբերակը իներցիոն խոսակցության տրամաբանություն ունի, հաշվի առնելով մեր ընդդիմադիր դաշտը: Մեծ հաշվով իշխանությունն էլ փորձում է ընդդիմության մեկ փաթեթ ձևավորել և դիմակայություն ձևավորել հենց այդ մեկ փաթեթի հետ, օրինակ երեք նախագահներին է բանավեճի հրավիրում և այլն, սա էլ է այդ տրամաբանության մեջ: Սա բևեռացված տրամաբանություն է, ինչը նախընտրելի է իշխանության համար: Կասկած չկա, որ մանր-մունր ձևավորվող ուժերը, որոնք ձևավորվում են, ձայներ փոշիացնող ուժեր են, ձայն գողացողներ են և նրանց միակ նպատակը փող աշխատելն է:

- Ընդդիմադիրները, կարծես, նաև մշտապես ունեն առաջին տեղի թեկնածուի խնդիր: Կարծես, խանդ կա մշտապես, թե ով է զբաղեցնելու առաջին համարը, ով է լինելու երկրորդը և այսպես շարունակ:

- Երբ ասում ենք, որ ընդդիմության մեջ կա մրցակցություն, նաև նկատի ունենք հենց այս հարցը, թե ով է լինելու առաջինը: Երբ ստեղծվի իրավիճակ, որը նման լինի Գյումրիին, բնականաբար առաջին տեղը զբաղեցրած ընդդիմությունը պետք է առաջին հնարավորությունը ստանա: Այս իմաստով ընդդիմության մեջ կա ակնհայտ պայքար: Սա նաև ինչ-որ իմաստով օբյեկտիվ է: Սա խորհրդարանական մոդելի օբյեկտիվ արտացոլումն է: Թեպետ Հայաստանում խորհրդարանական մոդելի մասով կան բացասական կարծիքներ, սակայն այն ունի իր պլյուսները: Այն ավելի օպտիմալ է, քան նախագահական մոդելը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test