Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչպես պաշտպանվել թունավոր ծխից, բնապահպանը ահազանգում է hraparak.am hraparak.am

time
Ինչպես պաշտպանվել թունավոր ծխից, բնապահպանը ահազանգում է

«Հրապարակի» զրուցակիցը բնապահպան Սիլվա Ադամյանն է:

- Տիկին Ադամյան, վաղ առավոտից Երևանն ամբողջությամբ թունավոր ծխի մեջ է: Մարդիկ անգամ վախենում են տնից դուրս գալ, պատուհան բացել, այս ամենին էլ գումարած Երևանի որոշ վարչական շրջաններում ջրամատակարարումը դադարեցվել է: Մենք բազմիցս խոսել ենք այս խնդրի մասին և մեր նախորդ զրույցներում Դուք նշել էիք, որ 21-րդ դարում Նուբարաշենի նման աղբավայրեր ունենալն ամբողջ աշխարհում անթույլատրելի է, սակայն Հայաստանի իշխանությունները խոսում են առաջադեմ աշխարհից, համեմատվում Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ, սակայն փաստորեն անգամ մի աղբավայրի հարց լուծել չեն կարողանում:

- Ժամանակին բնապահպանները պետական ատյաններին բազմիցս զգուշացրել են, որ նման աղբավայր ունենալը անկարելի է: Զարգացած երկրներում նման աղբավայրեր վաղուց գոյություն չունեն: Նման երկրներում աղբը ուղարկում են վերամշակման, քանի որ աղբավայրերի առկայությունը խիստ վտանգավոր է և տարեց տարի կարող է ավելի վտանգավոր հետևանքներ թողնել, հրդեհների, արտանետումների պատճառով: Եթե շատ խորանա խնդիրը բազմաթիվ հիվանդություններ տարածվելու են թափառող կենդանիների կողմից, առնետների և թռչունների միջոցով, որոնք բնակվում են աղավայրերում և տարատեսակ հիվանդություններ տարածելու պոտենցիալ վտանգ են: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք վիզուալ, դա ծուխ է, սակայն մյուս վտանգները դեռևս չեն եկել մեջտեղ, սակայն դրանց էլ ենք ականատես լինելու, եթե այսպես շարունակվեց: Եթե մենք աղբի հետ չանենք այն, ինչ անում են զարգացած երկրներում, մեր վիճակը շատ լուրջ է լինելու:

- Ի՞նչ պետք է անեն աղբի հետ, ինչպե՞ս պետք է այն մշակեն:

- Կան մի քանի ձևեր իհարկե: Որոշ երկրներում պլաստիկան պարտադիր առանձնացված է: Մեզ մոտ չկա նման բան, ոչ պլաստիկան է առանձնացաված, ոչ էլ ցելոֆանները: Նուբարաշենի աղբավայրում կա ամեն տեսակի աղբ. պլաստիկե շշեր, տարատեսակ ցելոֆանե տոպրակներ, դրանց մեջ կան խիստ վտանգավոր նյութերից պատրաստվածները, որոնք հեշտությամբ վառվում են ու մթնոլորտի վրա սարսափելի ազդում: Հայաստանում չկան աղբավայրերի վերամշակման գործարաններ: Ինչ պետք է անենք մենք, տարիներ շարունակ ասում ենք՝ պետք են աղբի վերամշակման արտադրամասեր: Նուբարաշենում կա տոննաներով աղբ: Պետք է այդ աղբը հաշվարկել և դրա հիման վրա կառուցել աղբի վերամշակման գործարան: Այդ մասին խոսել ենք բազմիցս: Մասնագետներն անգամ տարբեր նախագծեր են ներկայացրել, բայց ոչ մի քայլ չի արվել: Ճապոնիայից մասնագետներ եկան, ոչինչ չարեցին այդպես էլ: Պետական ատյաններն ասում են, որ տենդեր են իբրև արտադրել և նախատեսում են վերամշակման գործարան սարքել, սակայն եթե անկեղծ ասեմ՝ ես նրանց ոչ մի խոսքից արդեն չեմ հավատում:

- Այժմ հոկտեմբեր ամիսն է: Եղանակը շոգ չէ: Հրդեհը ինչի՞ց կարող էր առաջանալ:

- Այս տարի մեզ մոտ քիչ են տեղումները: Բավականին տաք հոկտեմբեր է, նույնսիկ սեպտեմբերն ավելի ցուրտ էր: Թեպետ արդեն երկու օր է եղանակը ցրտել է, սակայնն նախոր տասը օրը բավականին տաք էր, արևը գերակշռում էր: Նուբարաշենի աղբավայրում կան լիքը ապակու կտորներ: Այլ նյութեր, որոնք ևս հրդեհ են առաջացնում: Փորձեք ապակին արևի ճառագայթի վրա պահել և տեսեք, թե ինչ է լինում: Չեմ բացառում, որ կիսավառված աղբ են տանում Նուբարաշենի աղբավայր, ինչը հրդեհ է առաջացնում: Նուբարաշենում աղբը կանոնավոր այրվում է, մխում է գրեթե միշտ, ուղղակի հիմա մասշտաբային է, բոլորը նկատում են, բայց այնտեղ միշտ աղբը մխում է և մենք շնչում ենք այդ թույնը ամեն օր:

- Մարդիկ ինչպե՞ս պետք է պաշտպանվեն թունավոր ծխից:

- Հատուկ դիմակներ կան, Հայաստանում հստակ չեմ կարող ասել՝ կա՞ն, թե՞ ոչ, սակայն աշխարհում նման իրավիճակների համար կան հատուկ կտորե դիմակներ: Պետք է փակել բոլոր դռներն ու լուսամուտները և թաց կտորներ տեղադրեն պատուհանագոգերի վրա, որպեսզի թունավոր ծուխը չներթափանցի տուն: Ինչպես նաև պետք է շատ ջուր խմել, աչքերի մեջ կաթիլներ կաթեցնել:

- Պիտի ջուր լինի, որ մարդիկ խմեն և դրանով պաշտպանվեն: Այսօր կա նաև ջրամատակարարման խնդիր:

- Տեսնում եք, թե ինչ խայտառակություն է: Մասշտաբային էկոլոգիական խայտառակություն: Ոմանց մտածում են, որ մենք չափազանցնում ենք: Դեռ տարիներ առաջ էինք բարձրաձայնում, որ այս կետին ենք հասնելու, մեզ լսող չկար: Երջանկահիշատակ Կարինե Դանիելյանը այս մասին խոսել բոլոր հավաքների ժամանակ: Մարդիկ նույնսիկ եկել են, որ Հայաստանից աղբ գնեն և տանեն վերամշակման, սակայն դա էլ չեն արել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test