Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը խոսում է տրանսպորտային խաչմերուկի մասին, իսկ Ադրբեջանը դառնում է hraparak.am hraparak.am

time
Փաշինյանը խոսում է տրանսպորտային խաչմերուկի մասին, իսկ Ադրբեջանը դառնում է

Երկրների արտաքին քաղաքականության հիմնական նպատակը երկրի տնտեսական շահերի հետապնդումն է, երկրի համար տնտեսական նոր հնարավորությունների ստեղծումը կամ բացահայտումը: Օրինակ՝ տեսեք, թե ինչով է զբաղված ԱՄՆ նախագահը կամ որեւէ այլ երկրի նախագահ կամ վարչապետ՝ իր յուրաքանչյուր արտասահմանյան այցի կամ արտերկրից հյուր ընդունելու ժամանակ: Նրանց յուրաքանչյուր բանակցություն ուղղված է բացառապես մի նպատակի`ձեռք բերել պայմանավորվածություններ, կնքել պայմանագրեր, որոնք իրենց երկրների, իրենց երկրներում գործող ընկերությունների համար կապահովեն նոր պատվերներ, սեփական արտադրանքն իրացնելու հնարավորություն, փոխադրումների հեշտացում, ներդրումներ՝ տնտեսության տարբեր ոլորտներում:

Որեւէ երկրի ղեկավար հենց այնպես չի այցելում այլ երկիր, որովհետեւ, եթե դու տվյալ երկրում անելիք չունես, քո երկիրն այդ երկրի հետ որեւէ կապ չունի, քո երկիրն այդ այցելությունից ոչինչ չի շահելու, քո այցելությունը վերածվում է տուրիստական շրջագայության: Միայն մի տարբերությամբ, որ զբոսաշրջիկը ծախսում է իր գումարը, իսկ իշխանության ներկայացուցիչը՝ պետության, հասարակության, որեւէ օգուտ չտալով ո՛չ պետությանը եւ ո՛չ էլ հասարակությանը: Նիկոլ Փաշինյանի բոլոր, առանց բացառության բոլոր այցերը հենց նման տուրիստական շրջագայություններ են՝ երկրի եւ հասարակության համար զրո արդյունավետությամբ: Վերջինը Բրյուսել կատարած երկօրյա այցն էր, որտեղ նա մասնակցել է «Համաշխարհային դարպասներ» անունով ինչ-որ համաժողովի: Դժբախտաբար, ոչ միայն մասնակցել է, այլեւ անիմաստ եւ անբովանդակ ելույթ ունեցել:

Փաշինյանն արդեն չորս տարի անընդմեջ խոսում է «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին: Բրյուսելում էլ է նա խոսել այդ խաչմերուկի մասին եւ ահա թե ինչ է ասել. «Շատ խորհրդանշական է, որ «Համաշխարհային դարպասներ» խորագիրը կրող առաջին համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրեց մեր նորաստեղծ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ կապակցվածության կարեւոր հանգույց դառնալու տեսլականով»։ Ի՜նչ Արեւելք-Արեւմուտք, իԷնչ Հյուսիս-Հարավ, Հայաստանը դրանց հետ ի՞նչ կապ ունի: Փաշինյանի գործունեության շնորհիվ Արդբեջանն իսկապես վերածվում է տրանսպորտային, լոգիստիկ խաչմերուկի, Ադրբեջանի դեպքում «խաչմերուկ» ձեւակերպումն իսկապես տեսանելի է: Տեսանելի է, թե Հյուսիս-Հարավը`Ռուսաստանից, Ադրբեջանի տարածքով դեպի Իրան, Պակիստան, Հնդկաստան երթուղին, որի իրագործմանը շատ քիչ ժամանակ է մնացել, քանի որ այս պահին Իրանի տարածքում կառուցվում է այդ երթուղու պակասող հատվածը, տեսանելի է նաեւ Արեւելք-Արեւմուտքը` Չինաստանից, Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանի տարածքով Թուրքիա, ԵՄ երթուղին: Փաշինյանն իր գործողություններով ամեն ինչ անում է Ադրբեջանին տրանսպորտային խաչմերուկ դարձնելու համար, Ադրբեջանի ուզած Զանգեզուրի միջանցքը, որը Փաշինյանը համառորեն Թրամփի ուղի է ուզում անվանել, հենց Արեւելք-Արեւմուտքի պակասող հատվածն է, որն Ադրբեջանը եւ Թուրքիան այդքան համառորեն փորձում են ձեռք գցել, այդ թվում՝ Թրամփի միջնորդությամբ: Կարո՞ղ է Փաշինյանը կամ նրա իշխանության որեւէ այլ ներկայացուցիչ ասել, թե Հայաստանն ինչպես է դառնալու խաչմերուկ, իրենց նկարած գծապատկերը ծիծաղ է առաջացնում, ուրիշ ոչինչ: Փաշինյանը Հայաստանը դարձնում է փակուղի, որովհետեւ Ադրբեջանին ու Թուրքիային անխոչընդոտ ճանապարհ` իրականում միջանցք տալով, Հայաստանը փաստացի կտրելու է Իրանից:

«Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում, մեր «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում՝ ունենալով ողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար»,- նույն ելույթում ասել է Փաշինյանը: Մի կողմ դնենք Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման մասին պնդումը, որը բացարձակ որեւէ հիմք չունի: Բայց ավելի զավեշտալի է հնչում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթաց» արտահայտությունը: Ի՞նչ դրական բան կա Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում, եթե չհաշվենք, որ Էրդողանը Փաշինյանին իր հեղինակած գիրքն է նվիրել, Փաշինյանն այն սեղմել է կրծքին, Աննա Հակոբյանը կարդացել է այդ գիրքը, Հայաստանը երկու անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա, Արարատ Միրզոյանը հանդիպել է Հաքան Ֆիդանի հետ, Ռուբեն Ռուբինյանն էլ՝ Սերդար Քըլըչի, նրանք էլ մի քանի անգամ խոստացել են սահմանը բացել, բայց ֆռռացրել, հիմարացրել են:

Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, որ երկրների հարաբերությունները չափվում են ոչ թե նրանով, թե ով ում գիրք նվիրեց, այլ այդ երկրների միջեւ եղած առեւտրատնտեսական հարաբերություններով, նաեւ՝ գիտական, կրթական, մշակութային հարաբերություններով: Այն, որ ինքը եւ իր ենթակաները գնում են թուրքական սուլթանի մոտ խոնարհվելու եւ իրենց հպատակությունն ու հնազանդությունն են հայտնում, դա երկրների միջեւ եղած հարաբերությունների հետ որեւէ կապ չունի: Թուրքիան շարունակում է փակ պահել հայ-թուրքական սահմանը, ինչը Հայաստանի դեմ դրսեւորվող բացահայտ թշնամանքի ակտ է, Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ խզած պահել դիվանագիտական հարաբերությունները, ինչը փաստացի Հայաստանը չճանաչելու եւ Հայաստանը ոչնչացնելու մասին հայտարարություն է:

Եթե Փաշինյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դրական շարժընթաց ասելով նկատի ունի, որ թուրքերը վերջին 100 տարվա ընթացքում հիմա առավել, քան երբեւէ, մոտ են իրենց այդ նպատակի իրականացմանը, ապա, այո, դրական շարժընթացն ակնհայտ է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test