Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են. այս պահի դրությամբ 320 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր. Ավինյան armtimes.com armtimes.com

time
Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են. այս պահի դրությամբ 320 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր. Ավինյան

Այս պահի դրությամբ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել Նուբարաշենի աղբավայր:

Այս մասին սոցանցի իր էջում տեղեկացրել է Երևանի քացաքապետ Տիգրան Ավինյանը:

«Տարածքում աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը մարտական հաշվարկ:

Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են, վտանգավոր հատվածները որտեղից ծուխ է դուրս գալիս՝ պատվում են հողածածկով:

Առավոտյան 08:30-ի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է ծխածածկույթը, սակայն դեռևս կան ակտիվ օջախներ: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ գիշեր՝ մինչև վաղն առավոտ: Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները՝ կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»,- հայտնել է Ավինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Հոկտեմբերի 11-ի լուսադեմին աղբավայրում գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:

Հոկտեմբերի 10-ին Տիգրան Ավինյանը հանդես էր եկել տեսաուղերձով և ասել, որ դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:

Հոկտեմբերի 11-ի՝ ժամը 17։00-ի դրությամբ, Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջանացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 56.6։ Օդի որակը գտնվում է չափավոր միջակայքում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test