Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Պետք չէ վախենալ պարտքի չափից, պետք է վախենալ ապիկար կառավարումից». Դավիթ Անանյան aravot.am aravot.am

time
«Պետք չէ վախենալ պարտքի չափից, պետք է վախենալ ապիկար կառավարումից». Դավիթ Անանյան

Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախաձեռնած «Հյուսիս-Հարավ երկաթուղի․ Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին հարց ուղղվեց՝ երբ մեր պետական պարտքի տարեկան սպասարկումը դարձել է մեր պետբյուջեի մոտ 10-11 տոկոսի չափով՝ իրենց կողմից առաջարկվող ծրագրի արդյունքում արդյո՞ք պարտքերի խնդիր չենք ունենա:

«Մենք անընդհատ ահազանգում ենք, որ պետական պարտքը 14-15 միլիարդի շրջանակներում է, բայց հարկաբյուջետային կանոններին որ նայում ենք, ֆորմալ առումով դեռ չենք ասում, որ դա ահազանգող է, որովհետեւ դեռ տեղավորում է 50-52 տոկոսի շրջանակներում»,-ասաց ՊԵԿ նախկին նախագահը:

Ապա հավելեց. «40-50-60 տոկոսի պայմաններում կան օրենսդրական կարգավորումներ, որոնց դեպքում համարվում է, որ պարտքը դեռեւս կառավարելի է: Պարտք վերցնելը վատ բան չէ, ամբողջ աշխարհը պարտք է վերցնում: Կարեւորն այն է, թե ինչպես ես կառավարում այդ պարտքերը: Եթե դու վերցնում ես պարտք եւ կառուցում ես ենթահամակարգ, համարվում է, որ այդ պարտքդ ապահովված է, պարտքը սպասարկելու է ոչ թե քո բյուջետային եկամուտները, այլ պատկերավոր ասած՝ հենց այդ ենթահամակարգն է ապահովելու պարտքի սպասարկումը, որովհետեւ ենթահամակարգը նշանակում է տնտեսական աճ, տնտեսական որակական աճ, ոչ թե սպառման ծավալների աճ, այլ հենց արտադրող արդյունաբերական եւ արդյունաբերականացված տնտեսության կողմից սպասարկվող պարտք: Հետեւաբար, պետք չէ վախենալ պարտքի չափից, պետք է վախենալ ապիկար կառավարումից»:

Քննարկումն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test