Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ 180 դպրոց է փակվում` «օպտիմալացում», «կլաստերներ», «վերակազմակերպում» տերմինների քողի տակ hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ 180 դպրոց է փակվում` «օպտիմալացում», «կլաստերներ», «վերակազմակերպում» տերմինների քողի տակ

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է «փոքրաթիվ դպրոցների վերակազմակերպման ծրագիրը»։ Խոսքը փոքր թվով աշակերտներ ունեցող դպրոցների մասին է, որոնք, ըստ կառավարության վերը նշված ծրագրի, պետք է փակվեն: Դրանք հիմնականում գյուղական դպրոցներ են, որոնք արտագաղթի պատճառով դատարկվել են, եւ աշակերտների քանակը պակասել է: Կառավարությունը որոշել է այդ դպրոցների աշակերտներին տեղափոխել մոտակա դպրոցները եւ նախկին դպրոցները փակել:

Իհարկե, կառավարությունը դա այլ լույսի ներքո եւ այլ բառերով է ներկայացնում: Օրինակ, նշվում է, որ ավարտվել կամ ընթացքի մեջ են 358 դպրոցի եւ կրթահամալիրի կառուցման ու նորոգման աշխատանքներ, իսկ 10 մարզերում դեպի կլաստերային, այսինքն՝ այն դպրոցները, ուր պետք է տեղափոխվեն փակվող դպրոցների աշակերտները, դեպի այդ դպրոցներ տանող 305 կիլոմետր ճանապարհ արդեն բարեկարգվել է։ 2026-2027 ուսումնական տարուց ծրագրում ավելի քան 180 փոքրաթիվ դպրոց է փակվելու, որոնց աշակերտները սկսելու են հաճախել 100 այլ ուսումնական հաստատություններ։ Հիշեցնենք, որ այս քաղաքականությունը բազմիցս քննադատվել է, որովհետեւ գյուղական դպրոցների փակումը նշանակում է կորցնել այդ գյուղը, որն աստիճանաբար լքվելու է եւ վերանա, որովհետեւ դպրոցը ոչ միայն կրթօջախ է, այլ նաեւ գյուղը կենդանի պահող օրգանիզմ, աշխատատեղեր:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ դպրոցների օպտիմալացման հարցը նոր չէ․ այս թեման քննարկվել է նաեւ 2017 թվականին՝ կրթության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ։ «Այդ տարիներին առաջարկվում էր, որ փոքր համայնքներում պահպանվեն առնվազն 1-4-րդ դասարանների դպրոցներ, որպեսզի վեց-յոթ տարեկան երեխաները տեղում ստանան սկզբնական կրթություն, իսկ մնացած դասարանների ուսուցումը կազմակերպվի հարակից համայնքների դպրոցներում։ Հոգեբանորեն եւ առհասարակ դժվար է այդ տարիքի երեխաներին որոշակի հեռավորությամբ դպրոց տանելը։ Այո, այս առումով խնդիր կա։ Կա նաեւ ստրատեգիական խնդիր փոքր եւ սահմանամերձ գյուղերի համար, քանի որ գյուղերը կարող են դատարկվել։ Խնդիր է ուսուցիչների գործազրկությունը, օպտիմալացման արդյունքում բազմաթիվ ուսուցիչներ ստիպված կլինեն կա՛մ տեղափոխվել այլ համայնքներ՝ աշխատանքի համար, կա՛մ մնալ առանց աշխատանքի։ Բայց այդ օպտիմալացման մեջ, այնուամենայնիվ, մի դրական բան տեսնում եմ։ Ճիշտ չէ, որ երեխային պահես 20 աշակերտ ունեցող դպրոցում, որտեղ դասարաններում միայն 1-2 աշակերտ է։ Փոքր դասարաններում ոչ միայն երեխաների ինտեգրումն է դժվարանում, այլեւ ուսուցիչների մասնագիտական կարողությունների լիարժեք կիրառումն է դժվար։ Երբ ուսուցիչն աշխատում է ընդամենը մեկ կամ երկու աշակերտի հետ, նա չի կարող իր մասնագիտական կարողությունները լիարժեք կիրառել, եւ երեխայի ինտեգրումը խմբի մեջ սահմանափակ է»,- ասում է փորձագետը։

Վարչապետը նշված խորհրդակցության ժամանակ նաեւ անդրադարձել էր արտադպրոցական կրթությանը եւ ոչ ֆորմալ դպրոցների կլաստերային միավորումների կարեւորությանը, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս ներգրավվելու ոչ միայն ավանդական դասարաններում, այլեւ տարբեր ստեղծագործական եւ արտադպրոցական ծրագրերում։ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի հաջողությունը կախված է իրականացման ձեւից, ոչ թե գաղափարից․ «Ես այդ մեթոդին էլ դեմ չեմ։ Եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, հնարավոր է լավ եւ կայուն արդյունքի հասնել, բայց հակառակ դեպքում կունենանք ոչ ցանկալի հետեւանքներ»։ Օրինակ, կրթության ոլորտում մինչ օրս լուրջ է դասագրքերի խնդիրը։ «21֊րդ դարում դեռեւս մեծ խնդիր կա դասագրքերի եւ ուսումնական նյութերի առկայության հարցում։ Սա մեծ ամոթ է։ Հին չափորոշիչներով էլեկտրոնային նյութեր են առաջարկում դասագրքերի փոխարեն, մինչդեռ ապացուցված է, որ դասագիրքը գիտելիքի փոխանցման կայուն միջոցն է։ Այսօր անհրաժեշտ է, որ կառավարությունն ապահովի բավարար տպաքանակով դասագիրք, իսկ թե ուսուցիչներն ինչ լրացուցիչ մեթոդներ կկիրառեն, թող լինեն նրանց մասնագիտական որոշումները»,- ասաց փորձագետը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test