Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալը ստացել է 16մլն 458հզր պարգևավճար, մարել 24 միլիոնի անտոկոս փոխառության զգալի մասը armtimes.com armtimes.com

time
ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալը ստացել է 16մլն 458հզր պարգևավճար, մարել 24 միլիոնի անտոկոս փոխառության զգալի մասը

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում շարունակում է հրապարակումները՝ «Զուտ փաստեր» ենթավերնագրով:

««ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-էկոնոմիկայի և ֆինանսների նախկին տնօրենին 2023թ դեկտեմբերի վերջին ՀԷՑ-ի կողմից հատկացվել է անտոկոս փոխառություն (կանխավճար) 24.700.000,00 ՀՀ դրամի չափով։

Փոխառության զգալի մասը՝ 16.458.000,00 ՀՀ դրամի չափով, տվյալ պաշտոնյան մարել է ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումից բառացիորեն երկու շաբաթ առաջ՝ 04.07.2025թ.-ին, վերջինիս կողմից ՀԷՑ-ից աշխատանքից ազատվելու ճիշտ նախօրեին՝ նույն ՀԷՑ-ից ստանալով կիսամյակային միանվագ պարգևատրում այդ իսկ գումարի չափով՝ 16,458մլն ՀՀ դրամ։

Ի դեպ, հատկանշական է, որ ՀԷՑ-ի պաշտոնատար անձանց փոխառությունների (կանխավճարների) տրամադրման և դրանց մարման ժամկետների մասով, ըստ էության, բազմիցս խախտվել են ընկերությունում գործող ընթացակարգերը. այն է՝ նրանց տրամադրվող փոխառությունների գումարը պետք է չգերազանցի ամսական աշխատավարձերի եռապատիկը, իսկ մարման ժամկետ է սահմանված՝ առավելագույնը 6 ամիսը։

Ահա այսպիսի «փոխառություն-կանխավճար-պարգևավճար-պարտքի մարում» հանճարեղ արժեշղթա՝ իրենց ձևով…

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test