Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Երեւանը չունի զարգացման միասնական համակարգ»․ «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ռոբերտ Կադարյան aravot.am aravot.am

time
«Երեւանը չունի զարգացման միասնական համակարգ»․ «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ռոբերտ Կադարյան

Մայրաքաղաք Երեւանի ամենահրատապ խնդիրը, որը որ դեռ երեկ էր լուծում պահանջում, ըստ «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ռոբերտ Կադարյանի, էկոլոգիական խնդիրն է։

«Փոշու, օդի աղտոտվածության մակարդակով Երեւանը, հավանաբար, առաջատարն է ՀՀ-ում։ Ամերիկյան Եյլի համալսարանի (Yale University) ամենամյա զեկույցների համաձայն, էկոլոգիապես մաքուր մայրաքաղաքների ցանկում 180 երկրների մեջ Երեւանն իր օդի աղտոտվածության մակարդակով 102-րդն է։ Համեմատության համար ասեմ, որ 2018 թվականին եղել է 63-ը»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ամենավտանգավորը օդում մանր փոշու առկայությունն է․ այն առաջին հերթին մինչեւ հինգ տարեկան երեխաներին է վնասում։

Կարծում է՝ քաղաքային իշխանությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի մայրաքաղաքի շինհրապարակներին, Երեւանում եւ հարակից տարածքներում գործող հանքերին։ Դրանք 19-նն էն։ Երեւանում, ըստ նրա, իրականում, ոչ թե խոսքով կամ թղթի վրա, պետք է կանաչ տարածքներն ավելանան նաեւ այն պատճառով, որ թամանյանական նախագծով Երեւանը կանաչ մայրաքաղաք պետք է լիներ։

Այս համատեքստում, «Մեր ձեւով» շարժումը նախաձեռնել է Երեւանի բակային տարածքների բարեկարգման եւ կանաչապատման ծրագիր․ «Քանի որ շարժումը կամավորական է, մենք մեր կամավորների միջոցով որոշել ենք Երեւանի մի քանի բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման ծրագիր իրականացնել, բակերում խաղահրապարակներ կառուցել եւ այդ օրինակով փորձենք ցույց տալ, թե ինչպիսի բակեր ենք պատկերացնում Երեւանի համար»։

Այժմ նախագծի աշխատանքների ավարտական փուլում են։ Շինարարական աշխատանքների թույլտվության համար մինչեւ հոկտեմբեր ամսվա վերջը կդիմեն Երեւանի քաղաքապետարանին։ Հույս ունեն, որ համագործակցությունը սահուն կստացվի, քանի որ այդ աշխատանքները փոխշահավետություն են ենթադրում։

Հարցին՝ մտավախություններ չկա՞ն, որ քաղաքական մրցակցությունը կխանգարի գործին, մեր զրուցակիցն ասաց, որ մտավախություններ ամեն դեպքում կան, բայց հուսով են, որ այս պարագայում ողջամտությունը կհաղթի։

Քաղաքային խնդիրներից մեր զրուցակիցն առանձնացնում է նաեւ տրանսպորտի չկանոնակարգված եւ իրականում չբարեփոխված վիճակը, խցանումների խնդիրը, աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների հարցը, ջրահեռացման հետ կապված հարցերը։ Խոսեցինք նաեւ այդչափ չարչրկված մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մասին։ Խնդիրներն ինքը համակարգային է դիտարկում։

«Հիմնական պատճառն այն է, որ քաղաքը չունի զարգացման միասնական համակարգ եւ եթե անգամ կան որոշակի պատկերացումներ, դրանք չեն պահպանվում։ Ժամանակ առ ժամանակ տրվում են իրավիճակային լուծումներ, որոնք էլ ավելի են խճճում եւ բարդացնում իրավիճակը»,- կարծում է Ռոբերտ Կադարյանը՝ հավելելով, որ գոնե առաջիկա 2-3 տարիների կտրվածքով քաղաքային պլանավորման անկարողությունը կամ ոչ կոմպետենտ աշխատանքը հանգեցրել են բավական անմխիթար վիճակի։

«Մեր ձեւով»-ում ոչ միայն խնդիրները գիտեն, այլ նաեւ լուծումներ ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test