Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

La Repubblica. ՀՀ–ն սահմանային հրաշք է՝ հիասքանչ լեռներով և հին վանքերով panarmenian.net panarmenian.net

time
La Repubblica. ՀՀ–ն սահմանային հրաշք է՝ հիասքանչ լեռներով և հին վանքերով

PanARMENIAN.Net - Իտալիայի հեղինակավոր LLa Repubblica օրաթերթը հոկտեմբերի 9-ին հրապարակել է Ֆրանչեսկա Ալլիատա Բրոնների հոդվածը, որտեղ Հայաստանը ներկայացված է որպես եզակի զբոսաշրջային ուղղություն՝ առանձնացող բնությամբ ու մշակույթով։

Lրագրողը Հայաստանը բնութագրել է որպես աշխարհի ամենագեղեցիկ և ամենաանվտանգ պետություններից մեկը, հայտնում է Արմենպրեսը։

Հեղինակը Հայաստանի աշխարհագրական դիրքը նկարագրել է որպես եզակի՝ Ասիայի և Եվրոպայի սահմանագլխին տեղակայված, հինավուրց պատմություն ունեցող, գինու արտադրության հարուստ արմատներով և ջերմ ընդունելությամբ։ Նշված է, որ Հայաստան հնարավոր է հասնել ընդամենը չորս ժամում՝ Իտալիայից ուղիղ թռիչքով։

Հոդվածում ընդգծվել է նաև, որ Հայաստանի տարածքը մի փոքր գերազանցում է Սիցիլիայի չափերը, սակայն մշակութային առումով, շնորհիվ դարավոր կապերի և փոխազդեցությունների, այն շատ մոտ է իտալացիներին։

Հատուկ ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ Հայաստանը 301 թվականին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ, առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը։ Բացի այդ, նշվել է, որ Սուրբ Գրիգորի մասունքները պահվում են Նեապոլում։

Հոդվածագիրն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը՝ առանձնացնելով խորհրդանշական «Վանքերի ճանապարհը», որը, թեև պաշտոնապես սահմանված չէ, սակայն առաջարկվում է որպես մշակութային երթուղի։ Այն մեկնարկում է Երևանից՝ իր վարդագույն տուֆից կառուցված շինություններով և Կասկադի հիասքանչ տեսարանով։

Այնուհետև ներկայացված են Էջմիածնի տաճարը՝ աշխարհում ամենահին քրիստոնեական սրբատեղիներից մեկը, Նորավանքը՝ 13-րդ դարի վանք կարմրավուն ժայռերի միջավայրում, Տաթևի վանքը՝ «Տաթևի թևեր» անվանումը կրող աշխարհի ամենաերկար ճոպանուղու հասանելիությամբ, Սելիմի քարավանատունը՝ Մետաքսի ճանապարհի լավագույն պահպանված կանգառներից մեկը, ինչպես նաև Սևանա լիճը, որը ներկայացված է որպես Հայաստանի կապույտ մարգարիտը՝ Սևանավանքով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test