Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քաղաքական դուալիզմի 5000 երանգները. Փաշինյանի ու Ալիևի քիմիան 168.am 168.am

time
Քաղաքական դուալիզմի 5000 երանգները. Փաշինյանի ու Ալիևի քիմիան

Հայկական քաղաքականության ամենամեծ հակասություններից մեկը ներքին ու արտաքին կյանքում գոյություն ունեցող հակադրությունն է: Գրեթե բոլոր կենսական հարցերում իշխանությունը երկրի ներսում հանդես է գալիս մի սկզբունքով, դրա սահմաններից դուրս՝ միանգամայն այլ, որպես կանոն, տրամագծորեն հակառակ մոտեցմամբ: Օրինակները՝ մեկը մյուսից ցցուն:

Ուղղահայաց, բովանդակությամբ տոտալ ավտորիտարիզմի ձգտող իշխանական ու պետական կառավարման համակարգ կայացրած Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանը լքելուն պես, հատկապես արևմտյան ուղղությամբ ներկայանում է որպես քնքույշ ժողովրդավար, դեմոկրատիայի ու քաղաքացիական ազատությունների աննկուն պաշտպան:

Ներքաղաքական խոսույթում նա օգտագործում է ընդհուպ հայհոյանքը, լավագույն դեպքում՝ ընդդիմախոսների արժանապատվությունը խոցող գռեհիկ բառապաշար, սակայն երկրից դուրս դառնում է բարեպաշտ առանձնյակ՝ զգուշորեն արտահայտվելով անգամ իրեն ծաղրող թշնամական ղեկավարների նկատմամբ:

Սեփական երկրի նախկին նախագահներին գրեթե ամեն օր վիրավորում է ամենավերջին բառերով, Հայաստանից դուրս պետության կամ որևէ միջազգային կառույցի նախկին շեֆ է փնտրում՝ լուսանկարվելու համար, քծնում, որոշներին անգամ վճարում է՝ նախկին կարգավիճակով պայմանավորված ծառայությունների դիմաց:

Ներքին ու արտաքին հարթություններում Փաշինյանի սկզբունքային հակադրությունն արտահայտվում է մի կողմից՝ պետության, մյուս կողմից՝ իր համար կենսական նշանակություն ունեցող մի հարցում: Հայաստանը նրա համար 29,743 քառ/կմ տարածք ունեցող երկիր է, որը որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի, պատմական հիշողություն չունի, անցյալ ու տեսլական չունի, ոչինչ չունի, բացի «միջազգային իրավունքով», «Ալմա Աթիի հռչակագրով» հատկացված այս հողակտորից:

Այսինքն՝ Հայաստանի պարագային նա առաջնորդվում է միայն, բացառապես, անվերապահորեն լեգիտիմությամբ, միջազգային օրենքով և ոչ մի միլիմետր այդ օրենքից դուրս:

Ժամանակակից աշխարհում դա, իհարկե, քաղաքական անմեղսունակություն է, քանի որ այսօրվա գլխավոր օրենքը որևէ օրենքի բացակայությունն է: Բայց դա այլ քննարկման նյութ է: Տվյալ համատեքստում, եթե Փաշինյանն աաջնորդվեր նույն՝ բացառապես լեգիտիմության սկզբունքով, այսինքն՝ նաև սեփական իշխանությունը վարեր միայն օրենքի հիման վրա, ապա պետք է սահմանափակեր իր կյանքը՝ սկսած իշխանության լծակներից, մինչև ճոխ կենցաղավարություն:

Միայն Սահմանադրությամբ ու օրենքով առաջնորդվելու դեպքում նա չէր կարող իրեն ենթարկեցնել ողջ ուժային համակարգը, դատական համակարգը չէր կարող վերածել աշխատանքի տեղավորման «սմս-ային ծառայության», չէր կարողանալու շրջել տասնյակ զրահապատ մեքենաներից բաղկացած շարասյուներով, մարդու վրաերթի ենթարկելու դեպքում էլ՝ լավագույն դեպքում հրաժարական էր ներկայացնելու: Այս ողջ պատկերը, սակայն, Նիկոլ Փաշինյանի մասին չէ ու նրա համար չէ:

Նա Հայաստանի իշխանական համակարգի հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես Ալիևը՝ Արցախի պարագային:

Օկուպացրել է օրենքով իրեն չպատկանող ամեն ինչ, և ինչպես Ալիևն է իր քայլերը հիմնավորում «պատմական արդարության մասին» զառանցանքներով, այնպես էլ Փաշինյանն է սեփական իշխանազավթումը «օրինականացնում» անհեթեթ իրավական ձևակերպումներով:

Աշխարհն ըմբռնումով է մոտենում՝ ինչպես Ալիևի, այնպես էլ՝ Փաշինյանի օկուպացիային՝ առաջին դեպքում իրենց շահերին ծառայեցնելով բռնազավթված հայկական Արցախը, երկրորդ պարագայում՝ բռնազավթված հայկական իշխանությունը:

Հարություն Ավետիսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test