Լարված իրավիճակ Արարատի մարզում․100-ից ավելի խաղողագործներ սպառնում են, եթե նախարարը խնդիրը չլուծի, դիմելու են կտրուկ միջոցների՝ ընդհուպ մինչև Երևան–Երասխ ճանապարհը փակելը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Այգեստան բնակավայրում։ Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղի մուտքի մոտ են հավաքվել 150-ից ավելի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի նշված գործարան ժամանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գործարանի մոտ հավաքված քաղաքացիները Արմավիրի մարզի բնակիչներ են, և նրանց մի մասը 3 օր, մի մասը 2 օր, մի մասն էլ այսօր են՝ իրենց աճեցրած խաղողը մթերելու նպատակով, ըստ պայմանավորվածության, բերել են նշված գործարան։ Մոտ 2 կմ ուղիղ գծով բեռնատարները բեռնված խաղողով կանգնած են։Ֆոտոլրագրողի հետ զրույցի ընթացում գյուղացիները ասում էին․ «Ըստ պայմանավորվածության խաղողը լրիվ որակյալ վիճակում բերել ենք՝ հոկտեմբերյանից հասցրել ենք այստեղ, և ըստ պայմանավորվածության 1 կգ-ը 150 դրամով պիտի հանձնենք։Մարդիկ կան, որ 3 օր է, 2 օր է այստեղ են, բայց չեն էլ իմանում՝ արդյո՞ք կընդունեն։ Ծամծմելով են ընդունում, 5-6 մեքենա ընդունում են, հետո ասում են՝ գնում ենք ընդմիջման: Ընդմիջումից գալիս են՝ ասում են այսօր աշխատանքային ժամը վերջացել է, վաղը կընդունենք։ էդ վաղը կընդունենք էդ վաղն էլ չգիտենք երբ կգա։ Խաղողը որոշ բեռնատարների մեջ արդեն փչանումա, ծորումա, իսկ էդ դեպքում ի՞նչ ենք անելու մենք ,ասում էին 150 բերեք կընունենք, երեկ էլ սարքեցին 120 հիմա էդ 120 ով էլ չեն ընդունում, արհեստական խոչընդոտներ են ստեղծում, ձգձում են, կամ էն վատ հայի տեսակն են՝ այդկերպ գին են գցում։էդ էկոնոմիկայի նախարարը, որ ամպագորգոռ հայտարարություններ է անում՝ 2 օրա զանգում ենք նախարարության թեժ գիծ, էլ չեն էլ պատասխանում։ Երևի մեր համարները արդեն ֆիքսել են։Հիմա չգիտեն ինչ անենք, էստեղ խաղող բերած յուրաքանչյուր գյուղացի վարկերի տակա, վարկ ենք, վերցրել խաղող ենք աճացրել ու էսօր, ըստ պայմանավորվածության, բերել ենք որ ընդունեն։ Իրան էլ էսօր էգուց են անում։Պարոն Էկոնոմիկայի նախարար, 5 րոպեն բավական ա, որ գաք սեփական աչքով տեսնեք, թե ոնց ա մեր արդար քրտինքով աճեցրած խաղողը փչանում։Ինչ անենք, չենք ուզում այլ միջոցների դիմել, ուզում ենք քաղաքակիրթ ձևով, ոնց որ պայմանվորվել ենք, գործընթացը ավարտին հասցնենք։ Եվ դրա մեջ, որպես էկոնոմիկայի նախարար, դուք կարող էք ձեր լուման կարող եք ներդնել, հակառակ դեպքում, եթե կարճ ժամանակում դրական լուծում չստանանք ամբողջ բեռնատարներով գնալու ենք Երևան-Երասխ գլխավոր ճանապարհը փակենք»։Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։