Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Տաջիկստանում, մասնավորապես Դուշանբեում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Բոլորը քննարկում են Լուկաշենկոյի և Ալիևի ծաղրն՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հրապարակը» քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցից հետաքրքրվեց, արդյոք այդ ծաղրական վերաբերմունքը խոսում է Հայաստան պետության հանդեպ վերաբերմունքի մասին, թե՞ անձնապես Փաշինյանին է ուղղված:
«Գիտեք, պետության ղեկավարն ու նրա գործունեությունը ուղղակի կամ անուղղակի ազդում են պետության վարկանիշի վրա: Պետությունը ճանաչում են իր ղեկավարով՝ սա մեկ:
Երկրորդը, այդ տեսանյութի հետ կապված, իհարկե, հեռուն գանցող հետևություններ չի կարելի անել, այնուամենայնիվ, պետության ղեկավարներն էլ մարդ են ու կարող են կատակներ անել: Բայց Լուկաշենկոյի սարկազմի մեջ, իհարկե, իմաստ կար, որ ասում էր՝ Փաշինյանն առանց մեզ տեղ չի գնա, անմիջապես ես հիշեցի Լոկաշենկոյի այն հայտարարությունը, թե ուր է գնալու Հայաստանը:
Իր այս հումորային անդրադարձն ինձ անմիջապես հիշեցրեց Լուկաշենկոյի այդ հայտարարությունը, որ արել էր, հետևաբար այստեղ մի քիչ Փաշինյանի նկատմամբ ֆիքսված վերաբերմունքի արտահայտություն կա` հումորին ձգող, չեմ շտապի դա վերագրել պետության նկատմամբ վերաբերմունքին: Նույն Լուկաշենկոն Փաշինյանի մասին այդպես արտահայտվում է:
Ի դեպ, իր մասով մեր հասարակության մոտ էլ միանշանակ վերաբերմունք չկա, որովհետև գիտենք, ինքը մի քանի հակահայկական կամ վիճահարույց հայտարարություններ արել է, որոնք միանշանակ չեն ընկալվել Հայաստանում:
Չմոռանանք մի ուրիշ բան էլ, նույն Լուկաշենկոն Հայաստանի հետ կապված բոլոր տարեդարձները հիշել է և Նիկոլ Փաշինյանին շրջանցելով հայ ժողովրդին շնորհավորել է»,-ասաց Սուրենյանցը:
Քաղաքագետը շեշտեց՝ պետք է տարբերակել Նիկոլ Փաշինյանին ու հայ ժողովրդին:
«ԱՊՀ գագաթաժողովն ամենալավ տեղը չի նաև Ալմա Աթիի հռչակագիրը գովերգելու համար, չնայած այդ հռչակագիրն, ըստ էության, հիմք է տվել ԱՊՀ-ին, բայց Ալմա Աթիի հռչակագիրը հենց ԱՊՀ-ի շրջանակներում խախտվել է՝ ռուս-ուրաինական պատերազմն առնվազն խոսում է այն մասին, որ Մոսկվայում լուրջ չեն վերաբերվում Ալմա Աթիի հռչակագրին, որովհետև եթե այնտեղ սահմանների մասին են խոսում, ռուս-ուկրաինական պատերազմն այդ սահմաններն արդեն վերանայել է, հետևաբար Նիկոլ Փաշինյանի ելույթը ոչ թե խոցելի էր բովանդակային առումով, այլ ադեկվատ չէր ԱՊՀ գագաթաժողովում հնչեցնելու առումով»,-ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավարը:
Սակայն, պետք է նկատի ունենալ, որ Նիկոլ Փաշինյանի ելույթները, որոնք վերաբերում են TRIPP-ին, ուղղված չեն միջազգային հանրությանը, որովհետև միջազգային հանրության բոլոր լուրջ դերակատարները գիտեն, որ Վաշինգտոնը, կոպիտ ասած, խաղաղություն չի բերել՝ հակամարտությունը «զակատ» է արել ընդամենը, որովհետև որևէ լուրջ բան Վաշինգտոնում տեղի չի ունեցել, որ որևէ մեկը ինստիտուցիոնալ խաղաղության մասին խոսի՝ նկատում է քաղաքագետը:
«Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի` արտաքին հարթակներում ունեցած ելույթներն ավելի շատ ներքին սպառման ապրանք դիտարկեք քաղաքական տեսանկյունից, որ խաղաղությունը փորձում է վաճառել Հայաստանի հասարակության վրա, այնպես որ վստահ եղեք ԱՊՀ մյուս գործընկերների վրա այդ ելույթն առանձնապես ոչ մի տպավորություն չի թողել, նույն կերպ տպավորություն չի թողնում երբ որ այդ ելույթներն ինքը հնչեցնում է ԵԽԽՎ-ում կամ այլ հարթակներում»,-ասաց Սուրենյանցը:
Իսկ ԱՊՀ-ի այս համաժողովում ամենաուշագրավ հանգամանքը Ալիև-Պուտին հանդիպումն էր, չնայած որ վերջիններս որևէ նոր բան չասացին, սակայն հանդիպման փաստն արդեն իսկ խոսում է այն մասին, որ հալոցք ենք տեսնում հարաբերություններում: Իհարկե, խորքային հակասությունները չեն անհետացել, որովհետև դրանք օդանավի վթարի հետ կապված չէին՝ դա արտաքին ֆոնն էր այդ հակասությունների: Քաղաքագետը կարծում է, որ ըստ երևույթին Բաքվում և Մոսկվայում դիվանագիտական չերևացող ջանքերի շնորհիվ հանգել են այն կետին, որ այդ տեսանելի հակադրությունը պետք է մեղմեն:
«Ակնհայտորեն ձնհալ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Ռուս-ադրբեջանական հակադրությունը մեզ լավ բան չի խոստանում, հատկապես եթե դու չունես օրակարգ»,-եզրափակեց Սուրեն Սուրենյանցը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Լուկաշենկոն Դուշանբեում կատակել էր Ալիևի հետ․ «Իլհшմ Հեյդшրովիչ, Դուք երեկ անհանգստանում էիք՝ ասելով, որ նա չի գա։ Բայց ես ասացի. Նիկոլ Վովաևիչը առանց մեզ ոչ մի տեղ չի կարող գնալ»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test