Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ամենաբարձր տեղից թքել եմ Քոչարյանի ժամանակ եղած արժանապատվության վրա. կերտեք սուրբ Ռոբերտ. Մկրտչյան. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Ամենաբարձր տեղից թքել եմ Քոչարյանի ժամանակ եղած արժանապատվության վրա. կերտեք սուրբ Ռոբերտ. Մկրտչյան. տեսանյութ

Վաղարշապատ խոշորացված համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը հայտարարել է, թե ««Քաղաքացիական պայմանագիր»-ը արդեն սկսել է ճնշումներ բանեցնել»:

Քաղաքագետ, Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետության» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում արձագանքելով հարցին, թե արդյոք «ճնշումներն» իրե՞ն էլ են հասել, ասում է՝ ինքը և իր թիմը որևէ նման ազդակ չեն ստացել:

«Ինչո՞ւ է Սևակ Խաչատրյանը, ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանի, «Դաշնակցության» թեկնածուն, խոսում բռնաճնշումներից՝ ինձ համար անհասկանալի է: Եթե սրա մասին խոսի մեկ այլ քաղաքական ուժ, գուցե հասկանամ, բայց Սևակ Խաչատրյանը դրա իրավունքը չունի»,- ասում է նա:

Մկրտչյանը Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների հետ շփումների մեջ է, սակայն ըստ նրա՝ մարդիկ չգիտեն, թե ով ում թեկնածուն է: Վերջինս կարծում է, որ դա առանցքային հարց է այս ընտրություններում, և մարդիկ պետք է հասկանան, թե ով որտեղից է սերում և մեր երկրի ապագան աշխարհաքաղաքական որ հովանոցի տակ է պատկերացնում:

«Հորդորում եմ զգույշ լինել իրենց հայտարարություններում. «Փարաքար 2-ի» տակ կարելի է ամեն ինչ հասկանալ: «Փարաքար 2» օրինակը, որ բերում եք, ի՞նչ նկատի ունեք՝ համայնքի պառակտվածությո՞ւնը, ծեծուջարդե՞րը, անընդհատ արյուն թափե՞լը, է՞դ նկատի ունեք, որ բերելու եք Վաղարշապատ խոշորացված համայնք: Գյումրու մասին, որ խոսում են, օրինակ են բերում, իրականում, այո, «Գյումրի 2» են ուզում դարձնել Վաղարշապատը, կոնսենսուս մինուս մեկ ապահովել: Ես իմ առաջադրման հիմքում դրել եմ այն միտքը, որ Վաղարշապատում «Գյումրի 2» թույլ չեմ տալու»,- շեշտում է Մկրտչյանը:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի՝ Հայաստանը միութենական պետության կազմում տեսնելու վերաբերյալ հայտարարություններին՝ Մկրտչյանն ասում է՝ այն շրջանակը, որ Գյումրու փեշերից է կախվում, պետք է հարցին պատասխանի՝ Կիրիենկոյին ճանաչո՞ւմ են, և իրենք թրքահպատակ շանորդի՞ են, թե՞ միութենական պետության կողմնակից. «Իմ բանավեճն իրենց հետ չէ, իրենց քաղաքական տերերի հետ է՝ թևանյանանդոների հետ է, որ առավոտից երեկո ՌԴ պետական հեռուստաընկերությամբ ՀՀ-ի դեմ ցուցմունքներ են տալիս, Ռոբերտ Քոչարյանի հետ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը երազանքի փաստաթուղթ է համարում»:

Սևակ Խաչատրյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման շրջանը եղել է ամենախաղաղը և արժանապատիվ զարգացման, Մկրտչյանն ասում է. «Ամենաբարձր տեղից, եթե կուզեն, Մասիսի գագաթից թքել եմ ըտենց արժանապատիվ գործարքի վրա, որի անունն է «գույք պարտքի դիմաց», թքել եմ ըտենց արժանապատիվ ղեկավարի վրա, որի օրոք տեղի է ունեցել «Մարտի 1»-ի ոճրագործություն, գնդակահարվել են խաղաղ ցուցարարներ: Ըտենց լավ չէ. Ռոբերտ Քոչարյանից «սուրբ Ռոբերտ» կերտեք»:

Անդրադառնալով այն խոսույթին, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթի Վաղարշապատում, հաջորդ քայլը Մայր Աթոռի վրա հարձակումն է լինելու, զրուցակիցն ասում է. «Հայ առաքելական եկեղեցու՝ Աստծո տան վրա ով փորձի գրոհել, իմ անձնական թշնամին է, ինստիտուտի վրա ով գրոհ իրականացնի, իմ անձնական թշնամին է: Բայց մի րոպե. սառը ջրով լվացվեք ու հանգստացեք. Կտրիճ Ներսիսյանն ու Հայ առաքելական եկեղեցին նույնակա՞ն են, ասեք տեսնեմ՝ որտեղ եք եկեղեցու դեմ՝ իմ սրբության, ինստիտուտի դեմ հարձակում տեսնում: Հերիք է պախկվեք որոշ հոգևորականների վեղարի տակ, դո՛ւրս եկեք, դո՛ւրս եկեք Մայր Աթոռի թիկունքից, Աստծո տունը մի՛ խառնեք քաղաքական հարցերին․ սա զգուշացում է»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test