Գազայում հրադադարի հաստատման առթիվ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն տեսաուղերձով դիմել է ժողովրդին, որից մանրամասնությունների փոխանցում է Vesty.go.il կայքը:
Ընդհանուր առմամբ Իսրայելի վարչապետի ելույթը թողնում է, մեղմ ասած, արտառոց տպավորթյուն: Հիմնական միտքը, որ նա մատուցում է տարբեր ձևակերպումներով, այն է, որ իր կառավարությունը «կատարել է խոստումը և վերադարձնում է իսրայելցի բոլոր պատանդներին»:
Ոչ մի խոսք այն մասին, թե Իսրայելի քաղաքացիներն ինչո՞ւ և ինչպե՞ս են պատանդառվել ՀԱՄԱՍ-ի կողմից, նա չի ասել: Միայն ընդգծել է, որ եթե պաղեստինյան կազմավորման զինաթափումը խաղաղ ճանապարհով տեղի չունենա, ապա «հարկ կլինի դիմել այլ միջոցների»:
Նաթանյահուի այս վերջին մտքին անմիջապես անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ռիզե քաղաքում հանդիպելով բնակչության ներկայացուցիչների հետ, նա շեշտել է, որ Իսրայելի միջազգային վարկանիշը չափազանց ցածր է, իսկ եթե Նաթանյահուի կառավարությունը չկատարի ստանձնած պարտավորությունները և «կրկին անցնի ցեղասպան քաղաքականության, ապա հետեւանքները ծանրագույն կլինեն»:
Ավելի վաղ Էրդողանը հրապարակայնացրել է, որ Թուրքիան մաս կկազմի Գազայում հրադադարի պահպանման «դիտորդական առաքելությանը»: Առայժմ պարզ չէ, թե ինչ ձևաչափ է ունենալու «միջազգային դիտորդությունը»: Turkiye պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Թրամփի Իսրայել այցի նախօրեին «ամերիկյան 200 զինվորականներ կտեղափոխվեն Գազա»:
Հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը Եգիպտոսից հետո կայցելի Իսրայել և ելույթ կունենա Քնեսեթում: Ըստ երևույթին, նա նպատակադրված է կանխել ներիսրայելական լարվածությունը:
Իսրայելական աղբյուրները մեջբերում են Ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրի սոցցանցային գրառումը, որտեղ նա Նաթանյահուին սպառնում է «փլուզել կոալիցիան, եթե ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի»: Տեսաուղերձում Իսրայելի վարչապետը երկու անգամ շեշտել է, որ պատերազմը դադարեցնելու երաշխավորը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի և պատանդների փոխանակման մասին համաձայնագիրն, ինչ խոսք, ԱՄՆ նախագահի դիվանագիտական լուրջ ձեռքբերումն է, բայց միաժամանակ դա մեծ պատասխանատվություն է: Գործընթացի ձախողման և պատերազմի վերսկսման դեպքում Թրամփի միջազգային հեղինակությունը խստորեն կտուժի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test