Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ո՞ւր անհետացավ Դիլիջանի սպանդանոցը hraparak.am hraparak.am

time
Ո՞ւր անհետացավ Դիլիջանի սպանդանոցը

Կառավարությոնը Հայաստանում սպանդանոցների ստեղծմանն աջակցելու ծրագիր է իրականացրել։ Պաշտոնապես որոշված էր, որ 2020թ․ հունիսի 1-ից Հայաստանում վաճառվող միսը պարտադիր պետք է ունենա սպանդանոցային ծագում։ Այդ պարտադիր պահանջի կենսագործումը որոշ չափով հետաձգվեց, սակայն հետո մտավ ուժի մեջ եւ այժմ իրականացման ենթակա է։ Իսկ տուրիստական Դիլիջան քաղաքում և համայնքի 6 գյուղերում՝ Գոշում, Հովքում, Հաղարծնում, Թեղուտում, Խաչարձանում և Աղավնավանքում անասունների սպանդանոց չի եղել ու չկա։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին 2024 թ․ ապրիլի 30-ին հարցում եմ արել, թե Տավուշի մարզի ո՞ր բնակավայրերում են սպանդանոցներ գործում, Դիլիջան քաղաքի ու Դիլիջան համայնքի 6 գյուղերի անասունները որտե՞ղ են մորթվում։

2025թ․ սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզպետին նոր հարցում եմ արել․ «Ի պատասխան իմ` 2024թ․ ապրիլի 30-ի հարցման, հայտնել եք, որ Դիլիջանում սպանդանոց է գործում։ Դիլիջանում որտե՞ղ է սպանդանոցը գործում, ո՞ր կազմակերպության կողմից է այն շահագործվում, ո՞ր տարածքում»։

Մարզպետարանից հայտնել են․ «Ձեզ ներկայացված նախկին տեղեկատվությունից հետո անցած ժամանակահատվածում Դիլիջան համայնքում մեր կողմից նշված սպանդանոցի շահագործումը դադարեցվել է»։

Իրականում Դիլիջանում 2024թ․-ին օրինական կարգով սպանդանոց չի գործել, որ դրա շահագործումը 2025-ին դադարեցվեր։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test