Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Միտում կա՝ մինչև ընտրություններ հեռացնել ընտրված քաղաքապետին, որպեսզի օգտագործեն ադմինիստրատիվ ռեսուրսը. Վարդևան Գրիգորյան 168.am 168.am

time
Միտում կա՝ մինչև ընտրություններ հեռացնել ընտրված քաղաքապետին, որպեսզի օգտագործեն ադմինիստրատիվ ռեսուրսը. Վարդևան Գրիգորյան

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ «Վարդան Ղուկասյանին պետք է դուրս շպրտեն քաղաքական ու հանրային դաշտից, քաղաքական ու բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է ու կիրառելի են ժողովրդավարական երկրում»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա անպայման տեղի է ունենալու։

Նույն օրը երեկոյան Վարդան Ղուկասյանը հակադարձեց Նիկոլ Փաշինյանին՝ Գյումրու համայնքապետարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հերթով սկսեցին գրառումներ կատարել Վարդան Ղուկասյանի վերաբերյալ։

Դեռևս ընտրություններից առաջ շատերն էին հայտարարում, որ եթե Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պարտվի, ապա իշխանությունը Գյումրիում կրկնելու է Վանաձորի, Ալավերդու օրինակները և ընտրված համայնքապետին ռեպրեսիաների միջոցով հեռացնելու է պաշտոնից։

ԱԺ գյումրեցի նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի խոսքով՝ իշխանությունների նպատակն էլ հենց դա է՝ հեռացնել ընդդիմադիր ղեկավարին, սակայն դժվար թե կարողանան հասնել իրենց նպատակին։

«Առաջին անգամ չէ, որ գյումրեցիներն ականատես են լինում նման երևույթների։ Հիշո՞ւմ եք, Սամվել Բալասանյանի ընտրվելուց հետո էլ կրկին եղան այնպիսի մոտեցումներ, որ ստիպված հրաժարական ներկայացրեցին։ Այսինքն՝ պարզ է, որ միտում կա, որ մինչև համապետական ընտրություններ կարողանան պաշտոնից զրկել ընտրված քաղաքապետին, իրենց ցանկալի մարդուն նշանակել այդ պաշտոնին, որպեսզի ընտրություններին հանգիստ կարողանան օգտագործել ադմինիստրատիվ լծակները»,168.am-ի հետ զրույցում նշեց Վարդևան Գրիգորյանը։

Միտում կա՝ մինչև ընտրություններ հեռացնել ընտրված քաղաքապետին, որպեսզի օգտագործեն ադմինիստրատիվ ռեսուրսը. Վարդևան Գրիգորյան

Նրա կարծիքով՝ Վարդան Ղուկասյանն առաջին անգամ չի ընտրվել որպես Գյումրու քաղաքապետ, այդ պաշտոնում նա ընտրվել է արդեն 6-րդ անգամ։ Դրանից զատ, 2 անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր։

«Վարդան Ղուկասյանը քաղաքական լուրջ հասունություն ունի, երբևէ չի գնա որևէ խախտման, որը կարող է հիմք ծառայել, որպեսզի իրեն հեռացնեն պաշտոնից։ Բայց վստահ եմ, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի լուրջ լարվածություն ստեղծվի և այդ լարվածության ֆոնին քաղաքապետն այնպիսի քայլ անի, որ նրանք կարողանան հեռացնել պաշտոնից։ Բայց այդ ամենը Վարդան Ղուկասյանը շատ լավ հասկանում է և, կարծում եմ՝ կանի ամեն ինչ, որպեսզի այդ ուրախությունը չպատճառի իշխանություններին»,- շեշտեց Վարդևան Գրիգորյանը։

Նա չբացառեց, որ մինչև ընտրություններ իշխանությունը կփորձի բոլոր գյուղերից ու համայնքներից հեռացնել ընդդիմադիր ղեկավարներին՝ կրկին իշխանություն ունենալու համար վարչական ռեսուրսն օգտագործել։

«Որքան էլ իշխանությունը հայտարարարի, որ վարչական լծակները չեն աշխատելու, մենք այդ ամենը շատ լավ տեսնում ենք։

Ներկայիս իշխանությունը քննադատում էր նախկին իշխանություններին՝ ասելով, թե դպրոցների տնօրեններն իշխանության ներկայացուցիչներ են, և այլն։

Հիմա նայեք՝ դպրոցի տնօրենները վերից վար ՔՊ-ականներ են կամ ՔՊ-ին հարող անձինք են։ Ամեն ինչ անում են, որպեսզի ընտրություններին իրենց օգտին արդյունավետ օգտագործեն վարչական լծակը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test