Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կալանավորել էին, որ միջանցքը հանձնելու ընթացքում ընդվզում չլիներ hraparak.am hraparak.am

time
Կալանավորել էին, որ միջանցքը հանձնելու ընթացքում ընդվզում չլիներ

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ բավարարեց Միհրան Մախսուդյանի և Դավիթ Գալստյանի կալանավորման դեմ բողոքները եւ կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, գրավ 5 միլիոն դրամի չափով և բացակայելու արգելք։

Հիշեցնենք, որ Միհրան Մախսուդյանը կալանավորվել էր Բագրատ Սրբազանի հետ նույն գործի շրջանակներում:

«Հրապարակի» հետ զրույցում Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը տեղեկացրեց, որ երեկ գիշեր է կալանավայրից հայրիկի հետ տուն վերադարձել։ «Ինքն ընդհանուր լավ է, թեկուզ տնային կալանք է, բայց այս պարագայում գոնե մի փոքր հուսադրող բան կա, չնայած ընդհանրապես կալանքի մասին խոսք չպիտի լիներ: Ինչպես ասում են, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում՝ այդ վիճակն է»,-ասաց Վահագն Մախսուդյանը:

Որդին շեշտում է, որ Միհրան Մախսուդյանին ու մյուս գաղափարակիցներին կալանավորեցին, որպեսզի միջանցքը հանձնելու ընթացքում ընդվզում չլիներ: «Դա բոլորս էլ հասկանում ենք, ինձ թվում է, որ նույնիսկ հանրության այն հատվածը, որ դա չէր հասկանում՝ արդեն իրենք էլ են դա տեսնում և հասկանում: Երբ պարզվեց, որ ձայնագրությունները կեղծված են, կարծում եմ, չհասկանալու խնդիր այլևս չկա»,-ասաց Վահագն Մախսուդյանը:

Խափանման միջոց ընտրելու նախապայմաններից դատարանն անփոփոխ է թողել միայն գործին խոչընդոտելու ռիսկը, որը չնչին է գնահատվել: «Փախուստը, որ իբր հայրիկիս կանչել են, ինքը իբր փախել է՝ դա էլ է հանել մեղադրանքից վերաքննիչի դատավորը»,-հավելեց Մախսուդյանի որդին:

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ մեջքի վիրավորումը իրեն զգացնել տալիս է, սակայն Միհրան Մախսուդյանի վիճակն ընդհանուր լավ է՝ շեշտում է որդին ու հավելում` մտահոգությունները նույնն են՝ երկրի հետ կապված։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test