Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի Տաջիկստան այցին, նկատում է՝ օգոստոսի 8-ից հետո «Թրամփի ուղի»-ն՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը, մեծ հնչեղություն է ստանում, վարչապետն ամենուր այն ներկայացնում է, ու բոլորը հասկանում են, որ այդ խաչմերուկը անցնելու է Հայաստանով՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, որը մենք շատ ենք կարևորում:
«Վազգեն Սարգսյանն ասում էր, որ աշխարհը գալու է մեր դուռը, հիմա ինձ թվում է, որ աշխարհը եկել է մեր դուռը, և այդ խաչմերուկը մեծ նշանակություն է ստանում: Եթե հիշենք Լուկաշենկոյի խոսքերը, թե «Հայաստանն ո՜ւր պիտի գնա», հիմա արդեն հասկացել են, թե ուր»,- ասում է Մելքոնյանը:
Անդրադառնալով Գյումրու համայնքապետի արած հայտարարություններին՝ նա նկատում է՝ մարդիկ, որոնք խոսում են ՀՀ-ի մասին այդ կարգավիճակով, Լուկաշենկոյի զավակներն են, որոնք, բացի ՌԴ-ից, ոչինչ չեն տեսնում և ձգտում են ցույց տալ, թե ինչքան են ռուսահպատակ:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test