Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի պաշտոնանկությունից հետո առաջիկայում Էջմիածինը կունենա նոր ղեկավար։ Մայիսից այս պաշտոնը թափուր էր։ Նոյեմբերի 16-ին նախատեսվում է անցկացնել Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններ։
Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։
Իսկ ովքե՞ր կմասնակցեն Վաղարշապատի ընտրություններին.
1․«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» հայտնել էր, որ մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին «Առաջ» աջակենտրոն կուսակցության հետ՝ «Հաղթանակ» դաշինքով: «Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը:
2. «Հանրապետություն» կուսակցությունը ևս մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին։
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էլ գրառմամբ տեղեկացրել էր, որ «Հանրապետություն» կուսակցության ցուցակը ինքն է գլխավորելու։
3. «Մայր Հայաստանը» ևս մասնակցել է Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին, իսկ ավագանու ցուցակը գլխավորելու է Գրիշա Հարությունյանը։
4․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վաղարշապատի ընտրություններին մասնակցելու է, իսկ առաջին համարը որպես համայնքապետի թեկնածու ոչ պաշտոնական տվյալների Արգիշտի Մեխակյանն է։ Նա հանուն Վաղարշապատի համայնքապետի ժ/պ նշանակվելու, ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից։
5․ «Ժառանգություն» կուսակցության ևս հմասնակցի ընտրություններին, իսկ ցուցակը կգլխավորի Արկադի Փայտյանը։
6․ «Հայրենիք» կուսակցությունը ևս հայտարարել էր Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: Կուսակցության ղեկավարը Արթուր Վանեցյանն է։ Ցուցակը գլխավորում է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
«Ապրելու երկիր» կուսակցությունն այս անգամ չի մասնակցի համայնքապետի ընտրություններին։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մեսրոպ Առաքելյանը։ «Փարաքարի դեպքերի հետ կապված, այդ ընթացքում արդյունավետ լուծում չենք գտել այդ մասով, դրա համար չենք մասնակցում»,- ասաց Առաքելյանը։
Հարկ է նշել, որ այս պահին մասնակցության հայտ ներկայացնելու մասին հայտարարությամբ հանդես են եկել նշված կուսակցությունները։
Նշենք նաև, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցումը տեղի կունենա հոկտեմբերի 12-17-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզարշավը կանցկացվի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ը:
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test