«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը կրկին բարձրաձայնում է Բաքվի բանտերում գտնվող և երկարատև դատավարությունների ընթացքում խոշտանգվող հայերի հարցը։ Շարժման հայտարարությունում նշվում է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի օրինակը ցույց է տալիս՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը փորձում է ապօրինի ֆինանսական հոսքերով և «խավիարային դիվանագիտությամբ» ազդել միջազգային կառույցների վրա՝ իր հանցագործությունները օրինականացնելու նպատակով։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խումբը (UNWGAD) 2025թ․ փետրվարի 17-ին հրապարակել է Վարդանյանի կալանավորման վերաբերյալ 46/2024 եզրակացությունը՝ փաստացի արդարացնելով Ադրբեջանի գործողությունները։ Սակայն պարզվել է, որ փորձագիտական կարծիքի հիմքում շահերի բախում կա․ խմբի նախագահող Հաննա Յուդկիվսկան կապեր ունի Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ, իսկ նրա ամուսինը ադրբեջանական ծագումով քաղաքական գործիչ է, որը հրապարակայնորեն պաշտպանել է Ալիևի քաղաքականությունը։
Շարժման հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի կանոնները նման իրավիճակներում պահանջում են անկախություն և ինքնաբացարկ, ինչը չի արվել։ «Ցանկացած իրեն հարգող պետություն պետք է դիմեր ՄԱԿ՝ պահանջելով վերանայել այս եզրակացությունը և վերականգնել արդարությունը, սակայն Հայաստանի իշխանությունները շարունակում են լռել»,– ասվում է տեքստում։
«Միասին» շարժումը քննադատում է Հայաստանի կառավարության անգործությունը և կոչ է անում իշխանություններին հաշվետու լինել սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում՝ ընդգծելով, որ «արդարադատությունը նախընտրական կարգախոս չէ, այլ պարտավորություն»։
Շարժման ներկայացուցիչները նաև մատնանշում են, որ Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակվում է, և շատ ընդդիմադիր քաղաքացիներ ենթարկվում են կալանքի՝ իրենց կարծիքի համար։
«Միասին» շարժման համակարգող խորհուրդը կոչ է անում բոլորին միանալ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նախատեսված բողոքի ակցիային՝ հայ պատանդների ազատագրման և արդարության պահանջով։
«Ժողովրդական միասնությունը կարող է իր հետևողական պայքարով հասնել արդարության հաստատմանը։Միասին ենք, անպարտելի ենք»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test