Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչի՞ համար էր Ալիևը շնորհակալություն հայտնում Պուտինին hraparak.am hraparak.am

time
Ինչի՞ համար էր Ալիևը շնորհակալություն հայտնում Պուտինին

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում ճգնաժամ էին ապրում:

Ամեն ինչ սկսվեց հատկապես ադրբեջանական քաղաքացիական ինքաթիռի՝ ՌԴ-ի տարածքում կործանվելուց հետո, երբ Ալիևը բաց տեքստով մեղադրեց Ռուսաստանին՝ ինքնաթիռի կործանման մեջ: Լարվածությունն էլ ավելի բարձրացավ, երբ Ռուսաստանում պարզեցին, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները Ռուսաստանի տարածքում Ուկրաինային տեղեկատվություն են փոխանցել, նաև ուղիղ մասնակցություն ունեցել որոշ հակառուսական գործողությունների:

Սակայն, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին Պուտին- Ալիև հանդիպումը, կարծես թե հալեցրել է սառույցը: Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որպես օրգանիզմ, որպես համակարգ այդքան էլ միատարր չեն, որքան կարող էր թվալ այդ հարաբերությունների ջերմ կամ լարված փուլերում:

«Երբ դիտարկում ենք Պուտին-Ալիև հանդիպումը, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք գործ չունենք միատարր կամ մեկ տրամաբանությամբ միաշերտ հարաբերության հետ: Կասկած չկա, որ եթե Դուշանբեում եղավ հանդիպումը, որը կարծես թե տարվա կտրվածքով առաջին հանդիպումն էր նրանց միջև, հատկապես օդանավի աղետից հետո, դա եղել է համաձայնեցման արդյունք:

Դա էլ նշանակում է, որ ունեցել է որոշակի համաձյանեցված բովանդակություն: Թե ինչպիսին է եղել այդ բովանդակությունը, հնարավոր է դիտարկել ամենատարբեր ասպեկտներ, բայց շատ հատկանշական էր, որ այդ հանդիպման բացման մասը գործնականում ամբողջությամբ նվիրված էր օդանավին և շատ ուշագրավ նյուանսներ իսկապես կային: Օրինակ, երբ Պուտինը հայտնում է, որ իրեն հանդիպումից մեկ-երկու օր առաջ են տեղեկացրել այդ օդանավի աղետի մանրամասների մասին»,-ասաց Բադալյանը։

Քաղաքագետը կարծում է, որ այս հայտարարությունը մի կողմից տարակուսելի է, որովհետև աղետը եղել է նախորդ տարվա դեկտեմբերին, դրա հետ կապված Պուտին-Ալիև հեռախոսազրույցներ էին եղել: Իսկ դա նշանակում է, որ Պուտինը տեղեկացել է ինչ-որ նոր մանրամասների մասին և ոչ թե ընդհանրապես աղետի մանրամասների մասին: Իսկ Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնում Պուտինին մանրամասն ինֆորմացիայի համար, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Պուտինն ինչ-որ նոր հանգամանք է հայտնել Ալիևին:

«Կարծում եմ, սա փոխել է ինչ-որ իրավիճակ և ինչ-որ միջավայր և մենք այդ փոփոխությունը տեսանք թե հանդիպման տեսքով, թե Պուտինի և Ալիևի գրկախառնվելու տեսքով, այնինչ Շանհայում հպանցիկ ձեռքսեղմում էր»,- նկատեց Բադալյանը։ Օդանավի աղետը, ամենայն հավանականությամբ փորձում էին օգտագործել Ադրբեջանին Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերի մղելու համար: Եվ բավականին նկատելի էին բրիտանացիների հետաքրքրությունները՝ ասում է քաղաքագետը:

«Բրիտանացիների հետաքրքրությունները բաց էին դրսևորվում, սա ոչ թե կոնսպիրոլոգիական տրամաբանությամբ եմ ասում, այլ Բրիտանիան էր հայտարարում, որ պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել՝ աղետի քննությունը իրականացնող արդբեջանական և ղազախական քնչական կառույցների հետ աշխատելու համար։ Սա նշանակում է, որ ակնհայտորեն արտահայտվում է քննությունը աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու պատրաստակամություն և քայլ:

Սա հասկանալի է, քանի որ Բրիտանիան Ռուսաստանի գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցներից մեկն է և Ադրբեջանն էլ, իհարկե, Բրիտանիայի բավականին մեծ ազդեցության տակ է հասկանալի պատճառներով:

Ավելին, բրիտանացիները հենց նույնիսկ կարծիք էին հայտնում և հորդորում էին Ադրբեջանին դարձյալ հրապարակային հայտարարություններով՝ միջազգային դատարան դիմել այդ օդանավի աղետի կապակցությամբ:

Եվ այստեղ է, որ ինձ հետաքրքրեց հենց այդ հանգամանքը` որ Ալիևը Պուտնից շնորհակալություն է հայտնում օդանավի աղետից 9 ամիս անց մանրամասն ինֆորմացիա ներկայացնելու համար:

Արդյոք սա կարո՞ղ էր կապված լինել աշխարհաքաղաքական ինչ-որ ասպեկտների հետ:

Սա, իհարկե, հռետորական հարցադրում է, սակայն ես կարծում եմ, որ տեղիք տվող ենթադրություն է»,-ասաց Բադալյանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test