Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի կենտրոնում մեծ բեմ է հավաքվում. ի՞նչ է սպասվում հանգստյան օրերին armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի կենտրոնում մեծ բեմ է հավաքվում. ի՞նչ է սպասվում հանգստյան օրերին

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն այսօրվանից արդեն մեկնարկել է։ Տևական ժամանակ է Հանրապետության հրապարակում մեծ բեմ է կառուցվում և, ինչպես ֆիքսել է ArmLur.am-ի տեսախցիկը՝ տեղադրվել են նաև սպիտակ վրաններ՝ տաղավարներ։ Քաղաքապետարանից հայտնել էին, որ առաջին անգամ Էրեբունի պատմահնագիտական թանգարանի տարածքից կմեկնարկի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ասուլիսում նշել էր, որ Երևանում համերգային հրավառություն է սպասվում։

Տոնական միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 12-ին և մայրաքաղաքում ապակենտրոնացված ձևաչափով կանցկացվեն տարբեր միջոցառումներ։ Կասկադում կլինի ջազային համերգային ծրագիր, Դիանա Աբգարի անվան այգում նախատեսված է ռոք համերգ, իսկ դասական երաժշտության սիրահարները կարող են այցելել Օպերային թատրոնի հարակից տարածք։ Դասական համերգը տեղի է ունենալու Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Էստրադային համերգի սիրահարներին կսպասեն Շառլ Ազնավուրի հրապարակում, սպորտային ծրագրեր կանցկացվեն Սախարովի հրապարակում, իսկ ահա երեխաների համար առանձնացված գոտի կլինի Կարապի լճի հարևանությամբ։ Դիանա Աբգարի անվան այգում կանցկացվի նաև գարեջրի փառատոն։

Տոնական միջոցառումները կամփոփվեն ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում հանրահայտ երգիչ Թաթա Սիմոնյանի համերգով, որին կմասնակցի նաև ճանաչված ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test