Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Այդ սրացումը բեմադրվեց, որ Ադրբեջանն իր պարտքը չվերադարձնելու պատճառ ունենա hraparak.am hraparak.am

time
Այդ սրացումը բեմադրվեց, որ Ադրբեջանն իր պարտքը չվերադարձնելու պատճառ ունենա

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում` կառավարական Կոխի Սոմոն նստավայրում հինգշաբթի օրը կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ինչպես հայտնում է TACC-ը, երկու երկրների նախագահները հանդիպման վայր են ժամանել միասին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Կրեմլը հույս ունի, որ երկու երկրների նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը և «կխոսեն առկա խնդրահարույց պահերի մասին»։

Պուտինի և Ալիևի վերջին լիաֆորմատ երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում։ Այդուհանդերձ, մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Ալիևը հեռախոսով շնորհավորել էր Պուտինի ծննդյան տարեդարձը։ Ալիև-Պուտին հարաբերությունների և Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր զարգացման մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

- Կան տեսակետներ, որ Ալիև-Պուտին հարաբերությունները լավացել են` թվացյալ, սակայն ինչպես ժողովրդական առածն է ասում` ճտերը աշնանն են հաշվում, և ոչինչ դեռևս հստակ չէ ռուս-ադրբեջանական հարաբերությունների առումով. չնայած այն բանին, որ Վլադիմիր Պուտինը նախ նշեց, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանի շահերը մեծապես համընկնում են, ապա Ալիևից ևս մեկ անգամ ներողություն խնդրեց առկա անախորժությունների համար….

- Նրանց շահերը միշտ են համընկել, ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորմանը, ես այն թվացյալ չէի անվանի, ավելի շուտ մինչ այս տեղի ունեցած ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումը կանվանեի թատրոն, քան այն, ինչ տեղի է ունենում այժմ: Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը համըկնում են և Ադրբեջանը փորձում է կարևոր դերակատարում ստանձնել ոչ միայն Արևմուտք-Արևելք ճանապարհին, այլև` Ռուսաստան-Իրան ճանապարհի հանգույցում, բնականաբար դա չի կարող լինել առանց Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների, այդ պատճառով էլ շատ նորմալ պրոցեսներ են ընթանում, որոնց պետք չէ խանդով վերաբերվել, այլ ուղղակի պետք է մտահոգվել, որ դրա համար մենք հերթական անգամ չվճարենք:

- Ասում եք` ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումը թատրոն է եղել: Ինչո՞ւ, ո՞ւմ համար էր այդ թատրոնը բեմադրվել:

- Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները սրվում են, իսկ Ադրբեջանը Ռուսաստանին պարտք է, Արցախին հեշտությամբ` ռուսների լուռ համաձայնությամբ տիրանալու համար, ուստի պետք էր մի այդպիսի սրացում բեմականացնել, որպեսզի Ադրբեջանն իր պարտքը Ռուսաստանին չվերադարձնելու պատճառ ունենա: Կարծում եմ` այդ պատճառով էլ իբրև խիստ նեղացան միմյանցից: Երբ Միացյալ Նահանգները փորձում է տարածաշրջանում ակտիվանալ, Ռուսաստանը նույնպես քայլեր է ձեռնարկում, իսկ Ադրբեջանը փորձում է երկու ուղղություններով խաղալ և առայժմ այն իրեն հաջողվում է, քանի որ իր թիկունքում ունի Թուրքիա, ուստի իր աշխարհագրական դիրքով կարևոր հանգույց է դարձել, թե Հյուսիս-Հարավի, թե Արևմուտք-Արևելքի ճանապարհներին և դրանից օգտվում է: Ռուսաստանի վիճակն էլ այնպիսին չէ, որ հիշաչար լինի, Ադրբեջանից պահանջներ ներկայացնի, այդ պատճառով էլ Պուտինը ներողություն խնդրեց, շատ մեղմ իրեն դրսևորեց, ի դեպ, Պուտինի այդ կեցվածքը ռուսական հասարակության մեջ քննադատություն է առաջացրել, թե ինչպես կարող է գերտերության ղեկավարը մի ինչ-որ սովորական երկրի ղեկավարից աշխարհի առաջ ներողություն խնդրի և խոնարհվի նրա առաջ:

- Նշեցիք, որ Հայաստանը կարող է վճարել հերթական անգամ: Ինչպե՞ս, ի՞նչ գին, ինչի՞ համար:

- Օրինակ` Ռուսաստանին ակնհայտորեն դուր չի գալիս Թրիփ ճանապարհը: Ռուսաստանն ամեն անգամ, երբ փորձում է Հայաստանին ինչ-որ բան պարտադրել, որպես կանոն դա անում է կամ տնտեսական ճանապարհով, կամ Ադրբեջանի միջոցով, Ադրբեջանի ձեռքերով: Նոր էսկալյացիա` թեպետ ռազմական գործողություններն այս պահին քիչ են հավանական, սակայն Ռուսաստանը մեզ վրա ազդելու մի քանի լծակներ ունի, որոնցից մեկ Ադրբեջանի պահանջներով մեզ վրա ազդելն է:

- Որո՞նք են ռուս-ադրբեջանական հիմնական շահերն այս պահին:

- Ռուսաստանը Պարսից ծոց դուրս գալու այլ եղանակ չունի, պետք է դա անի Ադրբեջանով, Իրանով, իսկ Ռուսաստանի համար դա այսօր չափազանց կարևոր է, քանի որ Արևմուտքի դռներն իր առջև փակ են: Այդ առումով Ադրբեջանը շատ կարևոր է, ինչպես նաև խիստ կարևոր հաբ է ստվերային, էներգետիկ վաճառքի համար, կան պրագմատիկ շահեր, որոնք իսկապես համըկնում են:

- Իսկ իբրև դարավոր բարեկամներ Հայաստանն ու Ռուսաստանն այսօր ի՞նչ շահեր ունեն:

- Ռուսաստանի խնդիրն այն է, որ որևէ մեկին չթողնի մտնել մեր տարածաշրջան: Տվյալ պարագայում` ԱՄՆ-ին: Այս առումով այժմ Ռուսաստանը Հայաստանը ընկալում է որպես թշնամի, Հայաստանի քայլերը ՌԴ-ի մոտ թշնամական են ընկալվում, ցավոք թշնամական են համարում մեր քայլերը նաև Իրանը և մեծ հաշվով Թուրքիան: Նրանք էլ են պնդում, որ մեր տարածաշրջան չպետք է օտար պետություններ մտնեն: Հայաստանի և Ռուսաստանի շահերը համըկնում են այն հարցում, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուղիղ ցամաքային կապ չունենան: Ինչու, որովհետև այդ կապը կհասնի Հյուսիսային Կովկաս, ինչը ՌԴ-ի համար կարող է դառնալ մշտական պայթյունավտանգի սպառնալիք:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test