Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Այսպես էլ ապրում ենք նիկոլական «իրական» Հայաստանում  hraparak.am hraparak.am

time
Այսպես էլ ապրում ենք նիկոլական «իրական» Հայաստանում 

Բազմաթիվ տելեգրամյան ալիքներ ներկայացրել են խորհրդարանական ընտրություններում Մոլդովայի իշխող կուսակցության հաղթանակի մեխանիզմը: Դասական ընտրախախտման՝ աննորմալ քանակի քվեաթերթիկների լցոնման դեպք է գրանցվել Իտալիայում: Թուրինում պաշտոնապես մասնակցել է 1806 մոլդովացի ընտրող, իրականում, բռնվեք, 786-ը: Չգիտեմ, թե 786-ից քանիսն են ընտրել նախագահ Սանդուի կուսակցությունը, բայց 1-ին և 2-րդ թվերի տարբերությունը՝ 1020, վստահաբար եղել է լցոնում հօգուտ իշխանության: Իսկ Վիչենցայում ավելի «օրինավոր» են վարվել՝ պաշտոնական ու իրական տվյալների տարբերությունը կազմել է ընդամենը 94 քվե: Քանի որ լցոնման դեպքերի փուլը Հայաստանում կարծես թե ավարտվել է, իսկ արտերկրյա ընտրատեղամասեր մենք չունենք, կարծում եմ, որ Սանդուի գործընկեր Նիկոլը չի օգտագործի այդ տարբերակը: Կամ, համենայն դեպս, ոչ այդպիսի ծավալով:

Դասական ընտրախախտման երկրորդ տարբերակը քվեարկությունից մի քանի ամիս առաջ մրցակիցներին չեզոքացնելն է: Ենթադրում էի, որ դա կիրառվում է զուտ ասիական երկրներում, դե իսկ հայաստանյան «ժողբաստիոնի» պարագայում՝ համատարած: Բայց պարզվում է, որ եվրոպական Մոլդովա երկրի իշխանությունը ևս չի խորշում այդ տարբերակը կիրառելուց: Քվեարկությունից մի քանի ամիս առաջ այնտեղ կալանավորվել է Գագաուզիայի ինքնավար տարածքի ընտրված ղեկավար Եվգենյա Գուցուլը: Ինչպես ասացի, մեզանում դա համատարած է կիրառվում, ու ենթադրում եմ, որ դա ընտրախախտումների ժողովրդավարական տարբերակն է:

Նախագահ Մայա Սանդուի կողմից դասականից բացի կիրառվել է նաև եվրոպական բնույթի մեկ-երկու նորարարություն: Օրինակ, քվեարկությունից 2-3 օր առաջ ընտրություններից դուրս են թողնվել ընդդիմադիր երկու կուսակցություններ: Պատճառն այս դեպքում դասական է՝ ռուսական ֆինանսավորման «առկայությունը»: Վերջին բառը չակերտավոր, քանի որ, նախ, չկա ոչ մի ապացույց, և երկրորդ՝ Եվրամիությունն ընտրություններին ընդառաջ տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացրեց Մոլդովային, ու մի այդքան էլ Գերմանիան: Բայց, իհարկե, դա հիմք չէր, որպեսզի իշխող կուսակցությանն արգելվեր մասնակցել ընտրություններին: Ի դեպ, անցյալ տարի նույն մեղադրանքով չեղյալ հայտարարվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը հարևան Ռումինիայում, որովհետև այն շահել էր «եվրասկեպտիկ» թեկնածուն: Մեղադրանքը չհաստատվեց, բայց դա ի՞նչ կապ ունի եվրոպական ժողովրդավարության հետ:

Ինչևէ, կուսակցությունների ֆինանսավորման առումով ռուսական հետք որոնելու՝ ռումինա-մոլդովական փորձն աչքիս դուր է եկել ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին: Ու վերջինս որոշել է կիրառել դա 2026-ի հայաստանյան ընտրություններում: Ինչի վկայությունը «մեծարգո վարչապետի» կողմից նախորդ շաբաթ ԱԺ-ում ելույթի այս հատվածն է. «Ո՞վ ա ֆինանսավորում մյուս կուսակցություններին, ի՞նչ աղբյուրներից են ֆինանսավորում»` այս հարցերը պետք է օրենքով կարգավորել, «Ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց է ընդհուպ բարձրանում, կոնսպիրատիվ կառույցները պիտի գնան և կոնսպիրացիայով զբաղվեն»: Այստեղ անհասկանալի էր միայն «կոնսպիրատիվ կառույցները պիտի գնան և կոնսպիրացիայով զբաղվեն» արտահայտությունը: Թե ի՞նչ կապ ունի կոնսպիրացիան կուսակցությունների ֆինանսավորման հետ՝ երևի կիմանան ինքն ու իր կուսակցության անդամները:

Քվեարկության օրը ԿԸՀ-ն հայտարարել է, որ գետի վրայի կամուրջների տակ ռումբեր են տեղադրված՝ ինչի վերաբերյալ, իբրև, ահազանգեր են եղել: Ու, բնականաբար, կամուրջներով երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով: Դրանք բացվել են քվեարկության ավարտից երկու-երեք ժամ առաջ, երբ ձախակողմյան տարածքի ընտրողները վերադարձել են իրենց տները: Ընդդիմությունն անմիջապես արձագանքեց, որ դա իշխանությունների ձեռքի գործն էր, բայց այդ հայտարարության վրա նայող չկար: Հատկապես որ «ժողովրդավարական» Մոլդովայի ընտրություններում հաղթած իշխող կուսակցության ղեկավարն անմիջապես արժանացավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, եվրոպական այլ երկրների ղեկավարների ու Եվրամիության ղեկավարության ողջույնի խոսքին:

Ինչպես տեսնում ենք, մոլդովական փորձից, որպես նորություն, 2026-ին Հայաստանում կարող է օգտագործվել ընտրախախտումների՝ կուսակցությունների օտարերկրյա ֆիանասավորման բաղադրիչ որոնելը: Բնական է, որ մեղադրնքն էլ ուղղվելու է դեպի հյուսիս: Հո չե՞ն ասի, որ արևմտյան կամ թուրք-ադրբեջանական ֆինանսավորումն էր այս կամ այն կուսակցության մասնակցության արգելքի պատճառը: Ինչ մնում է ընտրախախտումների զուտ նիկոլական տարբերակներին՝ ընդդիմադիր համայնքապետներին չեզոքացնելը, նրանց հարազատների ու զինակիցների նկատմամբ հալածանքներ նախաձեռնելը, նրանց հետ հանդիպումների գնացող բնակիչներին ահաբեկելը, ընդդիմախոսներին վարկաբեկող հրապարակումներ, մանր-մունր վատություններ անելը, օրինակ` մեքենաները տուգանային հրապարակ տանելը, ուղեկցողներին ասֆալտին փռելը, զենք փնտրելը և այլն («hraparak.am»), դրանք բոլորը գործադրվել են ու շարունակվելու են գործադրվել հայաստանյան «ժողբաստիոնում»: Առանձին պետք է նշել գործարար-բարերար Սամվել Կարապետյանի թիմի և նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի առումով ընդդիմադիր քաղաքական նոր ուժի ծնունդն «օրորոցում» խեղդելու մասին նիկոլական հրահանգի մասին: Ահա, այսպես էլ ապրում ենք նիկոլական «իրական» Հայաստանում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test