Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ինչո՞ւ է Հայաստանում անգամ տարրական խնդիրը մնում անլուծելի»․ Էդմոն Մարուքյան mamul.am mamul.am

time
 «Ինչո՞ւ է Հայաստանում անգամ տարրական խնդիրը մնում անլուծելի»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Առավոտվանից սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում են Նուբարաշենի աղբավայրի այրման կադրերը։ Տեսնում ենք, թե ինչպես է առանց այդ էլ աղտոտված Երևանի օդը կրկնակի թունավորվում՝ այրվող աղբից տոքսիկ գազերով։ Այդ օդն ամեն օր շնչում են մեկ միլիոնից ավելի մարդիկ՝ Երևանում և հարակից բնակավայրերում։

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանում անգամ այսպիսի տարրական խնդիրը մնում անլուծելի։

Պատասխանը, ցավոք, պարզ է․ Հայաստանը չի կառավարվում, իսկ մեր պաշտոնատար անձինք պայմանականորեն բաժանվում են երեք խմբի․

1․ Նրանք, ովքեր չգիտեն և չեն էլ ցանկանում իմանալ, թե ինչպես լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները։ Չունեն մասնագիտական փորձ և չեն պատկերացնում անգամ՝ որտեղ են հայտնվել ի պաշտոնե։ Պաշտոն են զբաղեցնում միայն այն պատճառով, որ հեղափոխության օրերին քայլել են, ՔՊ-ի անդամ են կամ պարզապես իշխանությանը լոյալ մարդիկ են:

2․ Նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես պետք է աշխատել, որ խնդիրները լուծվեն, բայց խուսափում են պատասխանատվությունից։ Նախընտրում են հեռու մնալ շառից ու փորձանքից, ոչինչ չանել և սպասել վերևից հրահանգի։ Իսկ վերևում էլ չգիտեն, թե ինչ պետք է անել, որ մի հատ էլ հրահանգեն։

3․ Եվ նրանք, ովքեր չեն հասկանում խնդիրների ծավալը և դրանց լուծման ուղիները, բայց վստահ դեմքով որոշումներ են կայացնում: Այդ պատճառով էլ նրանց յուրաքանչյուր որոշում իրավիճակը դարձնում է ավելի վատը, քան կար մինչ այդ։ Ինչին դիպչում են ավելի վատ է լինում...

Ահա այսպիսին է այսօր Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգը։

Սիրելի ժողովուրդ, հարգելի հայրենակիցներ, սա այն իշխանությունն է, որը ձևավորվել է 2021թ. ընտրությունների արդյունքում և մենք բոլորս ստիպված ենք «վայելել» դրա հետևանքները ամեն օր։

Գնդակը ժողովրդի՝ այսինքն մեզանից յուրաքանչյուրի դաշտում է։ Պետք է որոշենք՝ շարունակում ենք ապրել չկազմակերպված ու վտանգավոր միջավայրում, շնչել գարշահոտ ու փոշի, պարել Ֆեստիվառներում, թե՞ ցանկանում ենք փոխել այս իրավիճակը։

Եթե ընտրում եք երկրորդ տարբերակը՝ միացե՛ք մեզ, որպեսզի միասին փոխենք այս իրականությունը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test