Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՔՊ-ն նման բան չի պլանավորում. Առուշանյանը՝ Գյումրիում իշխանությունը «զավթելու» լուրերի մասին armtimes.com armtimes.com

time
ՔՊ-ն նման բան չի պլանավորում. Առուշանյանը՝ Գյումրիում իշխանությունը «զավթելու» լուրերի մասին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է վերջին շրջանում Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին և շրջանառվող խոսակցություններին, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պլանավորում է հեռացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Առուշանյանը հերքել է Վարդան Ղուկասյանին հեռացնելու մասին խոսակցությունները՝ շեշտելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ նման սցենար չի գծում և չի պլանավորում։

«Մենք նման սցենարներ չենք գծում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի բազմաթիվ համայնքներում իշխող կուսակցությունը չունի քաղաքապետ, և դրանից մենք ողբերգություն չենք ստեղծում։ Մեր գլխավոր նպատակը արդար ընտրությունների անցկացումն է, որպեսզի ձևավորվի լեգիտիմ իշխանություն։ Մեր քայլերն ուղղված են բացառապես բնակչության շահերին»,- ասել է մարզպետը։

Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի հայտարարություններին, թե ինքը քաղաքական հալածանքների է ենթարկվում՝ Շիրակի մարզպետը նկատել է, որ Գյումրու քաղաքապետն ունի քաղաքական գնահատականներ տալու իրավունք։

«Սակայն հարց է առաջանում՝ արդյոք ռեպրեսիանե՞ր են տեղի ունենում։ Եթե ուզում ենք խոսել ռեպրեսիաներից, պետք է հետ նայենք անցյալին, երբ պարոն Ղուկասյանը, ընտրված քաղաքապետ լինելով, դիմում գրեց և լքեց պաշտոնը, կամ երբ հաջորդ ընտրություններում նրան թույլ չտվեցին մասնակցել։ Ահա այդ ժամանակ կարելի էր խոսել ճնշումների մասին։ Իսկ այսօր, երբ տեղի են ունեցել ընտրություններ, և ավագանու չորս ուժ միացել ու քաղաքապետ է ընտրել, Կառավարությունը պարզապես իր ծրագրերն է շարունակում Գյումրիում։ Այստեղ որևէ բռնաճնշում չկա»,- ասել է Դավիթ Առուշանյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test