Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պուտինը կպաշտոնազրկի՞ Լավրովին 1in.am 1in.am

time
Պուտինը կպաշտոնազրկի՞ Լավրովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբերում ԱՊՀ գագաթնաժողովի հրապարակային ելույթում առնվազն երկու չափազանց սկզբունքային հարցում հնչեցրել է ԱԳՆ ներկայացուցիչների ավելի վաղ հնչեցրած կարծիքներին տրամագծորեն հակառակ տեսակետներ:

Խոսելով ուկրաինական կարգավորման մասին, նա, ինչպես ՌԻԱ Նովոստին է մեջբերել, բառացիորեն հետևյալն է ասել. «Ուկրաինայում կարգավորման մեր վերջին աշխատանքն, անկասկած, մենք կառուցում ենք այն սկզբունքային դրույթների վրա, որ քննարկել ենք Ալյասկայում»:

Խոսքն օգոստոսի 15-ին Անքորիջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկած «սկզբունքային դրույթների» մասին է: Մինչդեռ երկու օր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռյաբկովը միանշանակորեն հայտարարել է, որ «ուկրաինական կարգավորման Ալյասկայի ազդակն սպառված է»:

Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Գազայում հրադադարի հաստատման մասին: Նրա խոսքերով, Ռուսաստանը սատարում է խաղաղության հաստատման բոլոր ջանքերին: «Նախագահ Թրամփը հանդես է եկել Գազայի կարգավորման նախաձեռնությամբ, որ մենք ի սկբզբանե պաշտպանել ենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Գազայում հրադադարի հաստատման Թրամփի ծրագրի հրապարակայնացումից ժամեր անց, սակայն, ՌԴ արտգործնախարար Լավրովը ՏԱՍՍ-ի հարցին, թե Մոսկվան ի՞նչ դիրքորոշում ունի,- պատասխանել է, որ «մանրամասնություններին տեղյակ չեն»:

Հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինն, ըստ էության, չեղարկել է Ուկրաինայի և Գազայի կարգավորման մասին Ռյաբկովի և Լավրովի, այսինքն՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունները:

Նման դեպքերում, երբ որևէ գերատեսչության և պետության ղեկավարի գնահատականները, դրանց հիման վրա ձևակերպված պաշտոնական հայտարարությունները միմյանց հակասում են, ապա հետևում է վրիպում թույլ տված պաշտոնյայի հրաժարականը:

Վլադիմիր Պուտինը կպաշտոնազրկի՞ Սերգեյ Լավրովին: Եթե դա տեղի չունենա, ապա Գազայի կարգավորման Թրամփի ծրագրին աջակցելու կամ այն պաշտպանելու մասին Ռուսաստանի նախագահի հայտարարությանը որեւէ երկրի առաջնորդ, առաջին հերթին՝ ԱՄՆ նախագահը չի հավատա: Ինչպես նաև շատ դժվար կլինի Վաշինգտոնի հետ «վերագործարկել Ալյասկայի ազդակը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test