Գուցե 2026 թվականի ընտրություններն են պատճառը, իսկ գուցե՝ ոչ, բայց քաղաքի կենտրոնում շինաշխատանքները եռում են: Արդեն տաս օրից ավել է, շինարարական - վերականգնողական աշխատանքներ են ընթանում Զորավար Անդրանիկ մետրոկայարանի հարակից գետնանցումում:
«Հրապարակ»-ի տեսախցիկը ֆիքսել է շինաշխատանքների ընթացքը, այն անհարմարությունը, որը ստեղծվում փողոցի մեկ կողմից մյուսն անցնելիս:
Երևանի քաղաքապետարանից սպասելով պատասխանի, թե որ ընկերությունն է իրականացնում շինաշխատանքները, և որքան կտևեն դրանք, փորձեցինք պարզել այդ ամենը նաև տեղում:
Մեզ հետ զրուցեց «Սարգիս ՍՊԸ» տնօրենը, ում խոսքով իրենք վարձակալել են գետնանցումը և իրենց երկու տարի ժամկետ է տրվել վերանորոգման գործընթացը ավարտին հասցնելու: Մեր զրուցակցի խոսքով և հավաստումով, իրենք կավարտեն աշխատանքները 12 օրից:
Սակայն տեղում հարցված քաղաքացիները այդքան էլ իրատեսական չեն համարում, որ այս հիմնովին ավերված ու քարուքանդ արված տարածքը կարելի է տեսքի բերել, էլ չենք ասում ամեն բան ավարտել 12 օրում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test