Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պատասխան Նիկոլին... hraparak.am hraparak.am

time
Պատասխան Նիկոլին...

Պատասխան Նիկոլին. «Երրորդ հանրապետությունը հիմնված էր Արցախյան ազատամարտի հաղթանակի վրա, Նիկոլի ասած չորրորդ հանրապետությունը՝ խայտառակ պարտության: Երրորդ հանրապետությունը հիմնված էր թշնամու նկրտումներն ուժով զսպելու, Նիկոլի ասած չորրորդը՝ թշնամուց նվաստացուցիչ խաղաղություն մուրալու վրա: Երրորդ հանրապետությունն անցումային փուլից աստիճանաբար վերածվում էր իրական ժողովրդավարության՝ տնտեսության զարգացման գործընթացով հանդերձ, Նիկոլի ասած չորրորդը՝ ժողովրդավարության բաստիոնի անհեթեթ անվան ներքո կեղծիքի վրա հիմնված անձնիշխանության: Երրորդ հանրապետությունը, ռազմավարական դաշնակցով հանդերձ, պահպանում էր ինքնիշխանությունը՝ Բելառուսը՝ մեզ օրինակ, Նիկոլի ասած չորրորդը՝ ինքնիշխանության ամրապնդման անվան ներքո՝ թուրք-ադրբեջանական պահանջների կատարման ու վասալության: Երրորդ հանրապետության ապագան իրական էր, Նիկոլի ասած չորրորդի ապագան կուսակցական կարգախոսային է»:

Ավելացնեմ, որ այդ հաղթանակը 2020-2026-ականների կարճատեւ դադարից հետո կրկին թեւածելու է աշխարհում: Որ խեղճ հարիֆի կողմից մոգոնված չորրորդ հանրապետության թեզը կեղծիք է, քանի որ հիմնված է իր հրամանատարությամբ խայտառակ պարտության վրա՝ նպատակ ունենալով չեզոքացնել պատասխանատվությունն ու արդարացնել նրան: Ու, ըստ այդմ, նրա պաշտոնավարման ավարտից հետո այն նետվելու է պատմության աղբարկղ: Սակայն մնալու է դասը, թե ինչպես չի կարելի, նախ, կառավարել պետությունը: Եվ երկրորդ՝ նման մարդկանց մոտ թողնել պետական կառավարմանը:

Շարունակեմ ներկայացնել ադեկվատ ղեկավարի մոտեցումները։ Նա պետք է գիտակցի, որ երրորդ հանրապետությունը հիմնված էր թշնամու նկրտումներն ուժով զսպելու վրա, ինչը միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքն է: Եվ ոչ թե թշնամու կողմից պարտադրված՝ նվաստացուցիչ խաղաղություն մուրալու վրա: Ինչը չի կարող կոչվել չորրորդ հանրապետություն, քանի որ պետականությունը հիմնված է լինում ոչ թե պարտության, այլ՝ հաղթանակների վրա: Իսկ պարտություն կրած պետությունները լավագույն դեպքում շարունակում են իրենց չարքաշ գոյությունը՝ եթե, ինչպես Բաբելոնն ու Կարթագենը, ինկերի ու ացտեկների կայսրությունները, չեն անհայտանում պատմության հորձանուտում: Պետք է ասեր, որ երրորդ հանրապետությունն անցումային փուլից աստիճանաբար վերածվում էր իրական ժողովրդավարության: Ինչը բարդ գործընթաց էր, որովհետեւ դա նորություն էր հայաստանյան բնակչության մտածողության տեսակետից: Իսկ նորությունները, հատկապես հասարակական գործընթացներում, հեշտ ու հանգիստ կյանքի չեն կոչվում: Դրանից բացի, ինքը, եթե ադեկվատ լիներ, պետք է խոստովաներ, որ նախորդ վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, Հայաստանի լավագույն վարչապետներից էր: Ու եթե վերջինս հնարավորություն ստանար իր ձեւով շարունակելու գործունեությունը, այսօր կունենայինք լրիվ այլ երկիր, քան առկա է:

Լիքը ուրիշ բաներ կարող էր ասել պետության ղեկավարը, եթե լիներ ադեկվատ եւ ոչ թե մանիպուլյատիվ անձնավորություն: Եթե նրա համար պետության ճակատագիրն ավելի մեծ արժեք ունենար, քան իր անձնական իշխանության պահպանումը: Բայց քանի որ մեզ բախտ չվիճակվեց նման ղեկավար ունենալու, մենք կա՛մ պետք է վերածվենք ասորիների, որոնք երկուսուկես հազար տարի առաջ կորցրել են իրենց պետականությունը ու չեն կարողանում այն վերականգնել, կա՛մ էլ նմանվենք հրեաների, որոնք երկու հազար տարի անց վերականգնեցին իրենց պետականությունն ու դարձան առնվազն տարածաշրջանային գերտերություն: Ինձ ավելի շատ դուր է գալիս երկրորդ տարբերակը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test