Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

5 տարի «սև ցուցակում» և ոչ մի վերլուծություն տնտեսական հնարավոր կորուստների մասին fip.am fip.am

time

2020 թվականից Հայաստանը գտնվում է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում» կամ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակում՝ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության իրականացրած ստուգումների արդյունքում։

Դեռ այն ժամանակ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ Հայաստանից պետք է առնվազն 2,5 տարի պահանջվի՝ «սև ցուցակից» դուրս գալու համար։

«Սև ցուցակում» հայտնվելուց 5 տարի անց երկիրը շարունակում է մնալ նույն կարգավիճակում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին 5 տարիներին իրականացված հիմնական քայլերը, հանրային խոստումներն ու ապագայի ակնկալիքները։

Եվրոպական հանձնաժողովի կողմից 2020 թվականին Հայաստան կատարած գնահատողական այցի ընթացքում արձանագրվել է 41 թերություն, որոնք հիմնականում վերաբերել են հետևյալ ուղղություններին․

FIP.am-ի հարցմանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանել են․ «Աուդիտի արդյունքները քննարկվելու են նոյեմբերին՝ Եվրոպական հանձնաժողովի թռիչքային անվտանգության կոմիտեում, և սև ցուցակից դուրս գալու հարցը կկայացվի միայն այդ քննարկումից հետո»։

FIP.am-ը նաև հետաքրքրվել է՝ արդյո՞ք արվել է վերլուծություն, թե 2020 թվականից ի վեր «սև ցուցակում» լինելու պատճառով հնարավոր որքան շահույթից են զրկվել Հայաստանն ու հայաստանյան ավիաընկերությունները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանը կարճ է․ «Նման վերլուծություններ չեն իրականացվել»։

Այսպիսով, «սև ցուցակում» հայտնվելուց 5 տարի անց Հայաստանը շարունակում է մնալ նույն կարգավիճակում։ Այդուհանդերձ, իրավասու պետական կառույցները չեն վերլուծել՝ որքան ֆինանսատնտեսական կորուստներ է ունեցել երկիրը այս «պատժի» հետևանքով։

Գայանե Մարկոսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test