ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր անցկացվեց դռնփակ ռեժիմով։
Նիստից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սարգսյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է, իսկ ընտրված 30 մլն դրամ գրավը մնացել է անփոփոխ:
«Սերժ Սարգսյանի վերաբերյալ 4 քրեական գործ է քննվում։ Տարբեր քրեական գործերով տարբեր խափանման միջոցներ կան կիրառված։ Այդ խափանման միջոցները կիրառվում են, պահպանվում են, եւ բոլոր տեսակի անհարմարությունները ստեղծում են պարոն նախագահի համար»,- ասաց փաստաբանը։
Ամրամ Մակինյանը նշեց, որն բացակայելու արգելք խափանման միջոցն ավելի խիստ մեղադրանք է Սերժ Սարգսյանի համար, քան այն բոլոր շինծու մեղադրանքները, որոնք կան։ «Խափանման միջոց բացակայելու արգելքը կիրառվում է այն տրամաբանությամբ, այն բանի համար, որ անձը կարող է փախնել՝ ՀՀ սահմանը հատելով՝ իր անձը հաստատող փաստաթղթով։ Հարց եմ բարձրացնում՝ կա՞ չափահաս, ողջամիտ ու մտածող մարդ, որը մտածում է, որ ՀՀ երրորդ նախագահն ունի այդպիսի մտադրություն, ցանկություն կա այդպիսի բան իրագործելու նպատակ։ Այսինքն՝ թաքնվելու մասին խոսելը խելագարության կանխավարկածից բխող խոսույթ է, դրա մասին խոսել չի կարելի, որովհետեւ դա աբսուրդ է։ Բացակայելու արգելքը բավականին խիստ խափանման միջոց է, եւ դա պարոն նախագահի դեպքում շատ դեպքերում կիրառվել է։ Դա մեզ ուղղված ծանր մեղադրանք է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի փետրվարի 19-ը՝ ՀՀ վարչապետի, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 17-ը՝ ՀՀ նախագահի, իսկ 2018 թվականի ապրիլի 17-ից մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչպես նաև 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության՝ գույքային, առևտրատնտեսական, ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսկանյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխայիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն: Բացի այդ, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 ՀՀ դրամով, վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test