Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Եթե ՔՊ-ն Վաղարշապատում հաջողի, դրան հաջորդելու է գրոհ դեպի Մայր Աթոռ»․ Սևակ Խաչատրյան mamul.am mamul.am

time
 «Եթե ՔՊ-ն Վաղարշապատում հաջողի, դրան հաջորդելու է գրոհ դեպի Մայր Աթոռ»․ Սևակ Խաչատրյան

«ՔՊ-ն պետական ապարատի միջոցով ճնշումներ է գործադրում մեր թիմակիցների ու նրանց բարեկամների վրա, ովքեր պետական աշխատանք կամ մասնավոր բիզնես ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը, ով գլխավորում է «Հաղթանակ» դաշինքի (ՀՅԴ և «Առաջ աջակենտրոն» կուսակցություն) ընտրական ցուցակը։ Նրա խոսքով թեպետ նախընտրական քարոզարշավը հոկտեմբերի 22-ին է սկսվելու, սակայն մթնոլորտն արդեն թեժացել է։ «Մենք ձգտում ենք բացարձակ հաղթանակի․ «Գյումրի 2» չի լինելու, լինելու է «Փարաքար 2», չնայած Փարաքարում հետևանքները ողբերգական էին»,- ասաց Խաչատրյանը՝ շարունակելով․ «Մեր կարգախոսն է՝ «եկել է ժամանակը», եկել է իշխանափոխության ժամանակը և կարծում եմ դա սկսվելու է հենց Էջմիածնից։ Ես արդեն ասել եմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ հաջողություն ունենա, հաջորդելու է գրոհ դեպի Մայր Աթոռ, դեպի Վեհարան, բայց ես վստահ եմ, որ վաղարշապատցին առավել քան հաստատակամ է լինելու իր քայլերի մեջ և թույլ չի տալու այդ ամենը»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test