«Ինձ իրավունք չեմ վերապահում գնահատել հանրահայտ, հանճարեղ մարդու ասածները։ Ուղղակի խորհուրդ կտամ շատ-շատերին, ովքեր զբաղվում են այդ հարցով, հաշվի առնեն Ջեֆրի Սաքսի ասածները»,- այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչի՞ մասին էր պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի մտահոգությունը, երբ ասում էր, թե վաշինգտոնյան պայմանավորվածությունը Հայաստանը ներքաշում է Իրան-Իսրայել հակամարտության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Երրորդ նախագահի գործով հերթական դատական նիստն էր։
Հիշեցնենք նաև, որ ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով «Իրանի հետ սահմանը ՆԱՏՕ-ի վերահսկողությանը հանձնելու Հայաստանի պատրաստակամության» մասին:
«Հայաստանը, ըստ էության, ԱՄՆ-ին ասում է. «Իհարկե, վերցրեք այս հողը, որ գտնվում է Իրանի հետ սահմանին։ Մենք գիտենք, որ պատերազմի մեջ եք Իրանի հետ։ Մենք գիտենք, որ ձեր դաշնակից Իսրայելը պատերազմի մեջ է Իրանի հետ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է»։
Սա, թվում է, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու ուղիղ ճանապարհ է։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչ է մտածում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, բայց սա չափազանց սադրիչ և վտանգավոր քայլ է։
Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա նշանակում է Հայաստանի փաստացի ներգրավում Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմում։ Մնում է միայն մեկ հարց. արդյո՞ք Հայաստանն իսկապես դա է ուզում»,- եզրափակել է Սաքսը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test