«Ուզում եմ հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության մասին 2020 թվականին խոսել է այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ասում էր, որ ըստ Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթի՝ Արցախում ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե, որի վերնագիրը, անվանումը որեւէ բանով սահմանափակված չէր լինի։ Այսինքն՝ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է փաստել, որ մենք՝ հանրապետականներս, նախագահի գլխավորությամբ իրեն ժառանգել ենք մի փաստաթուղթ, ըստ որի՝ գլխավոր հարցը Արցախի կարգավիճակի հարցն էր»,- Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանի գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ասել, թե մինչեւ Նիկոլ Փաշինյանի գալը Արցախը տրված է եղել Ադրբեջանին, դա անհեթեթություն է, մառազմ, ապուշություն ու դավաճանություն։ «Ես Նիկոլին հակադարձում եմ Նիկոլի խոսքերով, նա ասել է, որ կարգավիճակի հարց եղել է։ Իսկ եթե կարգավիճակի հարց եղել է, Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել մինչեւ 2018 թվականը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ աշխարհը դե ֆակտո ճանաչում էր Արցախը մինչեւ նույնիսկ վերջնական հանրաքվեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը արցախյան պայքարը սարքել է «սեպարատիստների» պայքար, սաղիս սարքել է «օկուպանտ»։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն այսօր Ալիեւի հետ մի մասին այստեղ են դատում, մի մասին էլ՝ այնտեղ»,- նշեց նա։
Շարմազանովն ասաց, որ հորդորում է Նիկոլ Փաշինյանին հանրությանը ներկայացնել 2019 թվականին Մինսկի խմբի համանախագահների կողմից իրեն փոխանցված առաջարկությունների փաթեթը։ «Ես գիտեմ՝ այնտեղ ինչ է, բայց թող ինքն ասի։ Ռուսաստանցի համանախագահ Պոպովն ասել է, որ այդ առաջարկով Արցախին տրվում էր միջանկյալ կարգավիճակ, Արցախի հանրաքվե, այդ ընթացքում հինգ շրջաններից պետք է դուրս գային հայկական ուժերը, այնտեղ խաղաղապահներ պետք է լինեին»,- հավելեց նա։
«Նիկոլն ինքն իր ասածների մեջ խճճվել է։ Ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հեռախոսից կարդում էր էն բանակցային ժառանգությունը, որն իրեն թողել ենք մենք։ Թող գնա ինքը՝ անթրաշ Նիկոլը թրաշված Նիկոլի հետ բանավիճի, իրար տան, ջարդեն, ՔՊ-ում էլ թող երկու մասի բաժանվեն՝ մի մասը թրաշովների կողմը լինի, մի մասը՝ անթրաշերի, իրենք իրար հետ կռվեն։ Նախագահներից ի՞նչ է ուզում»,- ասաց Շարմազանովը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու վերաբերյալ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենց բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, ոչ թե նրա թիմակիցների, եւ այդ բանավեճը սպառված է։
Մանրամասները՝ տեսանյութում
Շարմազանովն ասաց, որ 2020 թվականի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն իրեն ասել է․ «Պարոն Շարմազանով, սեղանին դրված է 5+2 տարբերակը»։ «5+2 տարբերակով Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին մտնում էին Ադրբեջանի կա՞զմ։ 5+2 տարբերակով 150 հազար արցախահայեր բռնագաղթի էին ենթարկվո՞ւմ, 5+2 տարբերակով մեր եղբայրները գտնվելու էին Բաքվի բանտում՝ որպես սեպարատիստ ու օկուպա՞նտ։ Ի՞նչ կա այստեղ բանավիճելու։ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, դա այնքան հստակ է, ոնց որ իմ անունը Էդուարդ Շարմազանով է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test