Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մի դպրոց էլ փակվեց hraparak.am hraparak.am

time
Մի դպրոց էլ փակվեց

Հանրապետությունով մեկ բազմաթիվ դպրոցներ փակվեցին՝ գյուղական վայրերից մինչեւ մեծ ու փոքր քաղաքներ։ Ամեն փակված դպրոց իր հետ բերեց մի մեծ աղետ։ Գյուղական դպրոցների փակումը հավասարազոր է գյուղի ոչնչացման։ Դպրոցահասակ երեխաների ծնողները լքում են գյուղերը։ Բարեշեն, հոյակապ դպրոցներ փակվեցին` հարակից գյուղում նորը կառուցվեց։ Չհաշվարկեցին՝ որը կարելի է թողնել, որը՝ փակել։ Ամեն ինչ արվեց ցուցադրության համար` այն դեպքում, որ կրթության «հերն անիծել են», ցուցադրական դպրոց կառուցելով՝ շղարշում են հիմնական նպատակը։

2018թ․ խորշակն այդ դպրոցին էլ հասավ։ 18-ից այլեւս երեխա ընդունելն արգելեցին, հաջորդաբար կրճատեցին եւ սկսեցին երեխաներին ցրելու գործողությունը։ Տասնյակ երեխաներ հայտնվեցին փողոցում։ Մի մասին բաշխեցին դպրոցների վրա, իսկ այդ դպրոցները պատրաստ չէին նման երեխաների դաստիարակությանը։ Որ դասարանում կար նման դպրոցից եկած մեկը՝ ամբողջ դասարանի կյանքը շեղվում էր։ Օրինակ՝ դպրոցներից մեկում նորեկ մի տղա, որին, տարօրինակ պահվածքի համար, դասարանը չէր ընդունել, չդիմանալով դասարանցիների ծաղրանքին, ծաղկամանը շպրտել էր երեխաներից մեկի գլխին։ Նման այլ միջադեպեր էլի են եղել։ Կրթահամալիրի ուսուցիչները որքան հետեւել են իրենց սաների ճակատագրին, ողբալի դեպքերի են ականատես եղել։ Մեծ մասն ընտանիք չի վերադարձել, փողոցի կյանքն է գերադասել, մի մասն անչափահասների գաղութում է հայտնվել, մի մասի ճակատագիրն անհայտ է։

Ահա՛ կրթության բարեփոխումների արդյունքը։ Այսօր, պաշտոնական տվյալներով, 19 հազար անչափահաս երեխա է հաշվառված փողոցում եւ կալանքի տակ։ Ամեն նոր դպրոցի բացումը շոու են դարձնում, վառ գույներով ներկած՝ ցուցադրական տեսարաններ բեմադրում, բայց թե ինչ բարբարոսաբար ավերեցին կրթությունը, աննկարագրելի է։ Էլ չեմ ասում, որ հազարավոր մանկավարժների թողեցին անաշխատանք, հոգեկան, բարոյական, նյութական ծանր վիճակում։ Սա մտածված, ծրագրավորված պլան է, որ ներկայիս իշխանությունները գերազանց կատարում են՝ սկսած չտպագրված դասագրքերից, տպագրվածների էլ՝ այլանդակումից: Ոչ մի հայասիրական տող չթողնելով, անգամ Մաշտոցի նկարը հանելով եւ դասագրքերի բովանդակություններն աղավաղելով։ Եթե ուզում ես երկիրդ քանդել, առաջինը՝ կրթությունը, երկրորդը՝ առողջապահությունը հասցրու այս վիճակին։ Այս իշխանությունները չեն կրթում եւ չեն բուժում։ Ահա եւ արդյունքը՝ անգրագետ եւ հիվանդ զանգված։

Վալենտինա Շահվերդյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test