«Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանն այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում «ՍԴ դատավորների» գործով նիստի ժամանակ միջնորդեց արտավարութային փաստաթուղթ ճանաչել ու գործի նյութերին կցել, հետազոտել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը:
Հիշեցնենք, որ Թովմասյանի հատուկ կարծիքը վերաբերում էր Սահմանադրական դատարանի կողմից «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությանը:
-Չընթերցեմ հատուկ կարծիքն ամբողջությամբ, անհրաժեշտության դեպքում դատարանը կուսումնասիրի, բայց պարոն Թովմասյանն ասում էր՝ այդ գործը պետք է դատարանը վարույթ չընդուներ, ինչպես ես էի ասում, որ դատարանի կազմի լեգիտիմության խնդիր գոյություն ունի…հետագա իմ հրապարակային խոսքում արդեն ես եմ հիմնվել պարոն Թովմասյանի այս հնչեցրած տեսակետների վրա,- ասաց Ղազարյանը պնդելով, որ իր անմեղության ապացուցման համար այդ հատուկ կարծիքը կարող է էական նշանակություն ունենալ:
Պաշպան Ռուբեն Մելիքյանն էլ հավելեց, որ այդ կարծիքի բովանդակությունը նաեւ ցույց է տալիս, որ նշված Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված հենց Սահմանադրական դատարանում չի եղել միակարծություն: Նրա խոսքով՝ այդ պայմաններում խոսքի ազատության շրջանակը ավելի լայն պետք է դիտարկել. «Որքան ավելի մեծ է խնդրի ազդեցությունը հանրության նկատմամբ, այնքան ավելի լայն պետք է դիտարկվի խոսքի ազատությունը: Այդ փաստաթուղթը հենց ցույց է տալիս, որ հենց Սահմանադրական դատարանում միակարծություն չի եղել, եղել են տարբեր մոտեցումներ»:
Հանրային մեղադրողը առարկեց միջնորդությանը, սակայն դատարանը բավարարեց Ղազարյանի միջնորդությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test