Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եթե հանկարծ դառնամ Նիկոլ Փաշինյան, շատ արագ ինձ կուղարկեն տուն․ Նինա Կարապետյանց a1plus.am a1plus.am

time

«Մեկ անձի կամքից, իմ քմահաճույքից չի կախված լինելու, մեր թիմում հավաքված են այնչափ ինքնորոշված արժեքներ կրող մարդիկ, որ եթե հանկարծ ես դառնամ Նիկոլ Փաշինյան, շատ արագ ինձ կուղարկեն տուն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով նոր հիմնադրված շարժման որդեգրած սկզբունքներին։

Հիշեցնենք, որ նախկին իրավապաշտպանն այդ շարժման վարչապետի թեկնածուն է։ Շարժումը թեև կուսակցություն չի դառնա, բայց դաշինքի շրջանակներում կմասնակցի 2026թ․ խորհրդարանական ընտրություններին։ Այդ նպատակով քննարկումներ են անցկացնում բազմաթիվ քաղաքական ուժերի և հայտնի անհատների հետ, բայց չմանրամասնեց՝ ում հետ։

Նինա Կարապետյանցը խոստանում է հաղթելու դեպքում կրճատել իշխանության լիազորությունները։ Մեկուկես-երկու տարվա ընթացքում անցկացնելու են սահմանադրական փոփոխություններ և կառավարման համակարգում փոփոխություններ են անելու։ Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին վերաբերող հղմանը, ապա ասում է` չեն ընդունելու որևէ արտաքին ազդեցություն և դա թողնելու են անփոփոխ։

Խոսելով Արցախի խնդիրների մասին՝ Նինա կարապետյանցը պնդեց, որ արցախցիներն ունեն ինքնորոշման իրավունք, և այդ իրավունքը դեռ ոչ մեկը չի չեղարկել։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով մենք շատ լավ հնարավորություն ենք բաց թողել՝ գերիների հարցը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test