ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը կայցելի Հարավային Կովկաս
ՀԵԼՍԻՆԿԻ, 2025 թ. հոկտեմբերի 10 — ԵԱՀԿ գործող նախագահը, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը, հոկտեմբերի 13-ից 15-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան, որտեղ կհանդիպի բարձր մակարդակի պետական պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։
Այցի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, հատուկ ուշադրությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների ավարտին։
Վրաստանում հանդիպումները կկենտրոնանան երկրի ներքին և արտաքին մարտահրավերների վրա՝ շեշտադրումով ԵԱՀԿ-ի շարունակական աջակցության վրա 2008 թվականի պատերազմի հետևանքների քննարկմանն ուղղված Ժնևյան միջազգային քննարկումների շրջանակում։
Ֆինլանդիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր 2025 թվականին, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում քաղաքացիական տարածքի պահպանմանն ու քաղաքացիական հասարակության համար նպաստավոր միջավայրի ապահովմանը, ինչը կլինի այցի հիմնական շեշտադրումներից մեկը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test