Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ո՞վ շատ օգուտ տվեց՝ Պաղեստինը ճանաչող երկրնե՞րը, թե՞ նրանց քննադատող Թրամփը hraparak.am hraparak.am

time
Ո՞վ շատ օգուտ տվեց՝ Պաղեստինը ճանաչող երկրնե՞րը, թե՞ նրանց քննադատող Թրամփը

Դեռեւս սեպտեմբերի վերջերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց անհապաղ դադարեցնել Գազայի հատվածում պատերազմը եւ ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդներին։ «Ցավոք, ՀԱՄԱՍ-ը բազմիցս մերժել է ողջամիտ խաղաղության առաջարկները,- իր ելույթում ընդգծեց ԱՄՆ նախագահը։- Այժմ, կարծես խրախուսելով շարունակական հակամարտությունը, ՄԱԿ-ի որոշ անդամներ ձգտում են միակողմանիորեն ճանաչել Պաղեստին պետությունը։ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների՝ իրենց վայրագությունների համար պարգեւը չափազանց մեծ կլինի։ Սա կլինի պարգեւ այս սարսափելի վայրագությունների, այդ թվում՝ հոկտեմբերի 7-ի իրադարձությունների համար»։

Ըստ Թրամփի՝ ՀԱՄԱՍ-ին զիջումներ անելու փոխարեն, միջազգային հանրությունը «պետք է միավորվի մեկ ուղերձի շուրջ». «Ազատ արձակեք պատանդներին հիմա, պարզապես ազատ արձակեք պատանդներին։ Մենք պետք է անհապաղ դադարեցնենք պատերազմը Գազայում։ Մենք պետք է անհապաղ սկսենք բանակցություններ։ Մենք պետք է բանակցենք խաղաղության շուրջ։ Մենք պետք է վերադարձնենք բոլոր պատանդներին. մենք արդեն վերադարձրել ենք նրանց մեծ մասին։ Բայց ես միշտ ասում եմ, որ ամենադժվարը վերջին պատանդին վերադարձնելն է. մենք պետք է նրանց հիմա վերադարձնենք։ Մենք չենք ուզում երկուսին վերադարձնել, ապա՝ եւս երկուսին։ Մենք ուզում ենք, որ նրանք՝ բոլորը, հիմա վերադարձվեն»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանի նախօրեին մի քանի երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Ավստրալիան եւ Պորտուգալիան, հայտարարեցին Պաղեստինի պետականության ճանաչման մասին։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից ավելի քան 145-ը, այդ թվում՝ Հայաստանը, ճանաչել են Պաղեստին պետությունը: Եվ հիմա, Սպիտակ տան ղեկավարը շտապում է ծանուցել հերթական «հաջողության՝ աշխարհում եւս մեկ դժվարին հակամարտություն դադարեցնելու կամ առնվազն դրա ողջամիտ նախադրյալների մասին: ՀԱՄԱՍ-ին աշխարհի մեղքերի մեջ մեղադրող ամերիկացի առաջնորդն այս անգամ դրվատանքի խոսքեր է հղել պաղեստինյան շարժման հասցեին եւ ոչ միայն: Նա հայտարարել է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը համաձայնել են սկսել իր՝ Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլի իրականացումը Եգիպտոսում կայացած բանակցություններից հետո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը եւ ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, չորեքշաբթի միացել են Գազայի խաղաղության բանակցություններին։ Խորհրդակցություններին մասնակցել են նաեւ Կատարի վարչապետը եւ թուրքական հետախուզության ղեկավարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից գերի վերցված իսրայելցիները շուտով պետք է վերադառնան տուն։ «Աստծո կամքով մենք բոլորին տուն կբերենք»,- ասել է նա հայտարարության մեջ։ Մեկ այլ հայտարարության մեջ Նեթանյահուն խոստացել է կառավարության հատուկ նիստ գումարել՝ Գազայի համաձայնագրի առաջին փուլը հաստատելու համար։ Իսրայելի կաբինետի նիստը նախատեսվում է անցկացնել հինգշաբթի։ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ իսրայելցի պատանդները կվերադառնան հոկտեմբերի 13-ին. «Այս պահին շատ բան է կատարվում պատանդների ազատ արձակման համար։ Նրանք՝ բոլորը, կվերադառնան երկուշաբթի, այդ թվում՝ կհանձնվեն մահացածների մարմինները»։

Բանակցողները հայտարարել են, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը նաեւ համաձայնության են եկել Գազա մարդասիրական մուտք գործելու հարցում։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտարարել են «համաձայնագրի կնքման մասին, որը նախատեսում է Գազայում պատերազմի ավարտ», եւ կոչ են արել Թրամփին՝ ստիպել Իսրայելին՝ «լիովին կատարել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները եւ թույլ չտալ որեւէ շեղում ձեռք բերված համաձայնություններից»։ Առաջին փուլի շրջանակներում զինյալները կազատեն մյուս 20 պատանդներին՝ հաղորդում է AFP-ն եւ հղում անում բանակցություններին մոտ կանգնած պաղեստինյան աղբյուրին։ Այդուհանդերձ, շարժման ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ռազմական գործողությունների դադարեցումը՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ից շուրջ երկու ամիս անց, չի նշանակում, որ իրենք զինաթափվելու են կամ զենքերը հանձնեն: Նրանք հայտարարել են, որ շարունակելու են պայքարը պաղեստինցիների արդար իրավունքների համար:

Ի դեպ, Թրամփը նաեւ հայտարարել է, որ այս շաբաթավերջին պատրաստվում է թռչել Եգիպտոս, իսկ նրա վարչակազմի պաշտոնյաները հետագայում պարզաբանել են, որ դա կարող է տեղի ունենալ արդեն ուրբաթ։ Համադրելով այս ամբողջ տեղի ունեցածը, ողջամիտ հարց է ծագում՝ ի վերջո, ո՞վ ավելի շատ օգուտ տվեց իրենց իրավունքների համար տասնամյակների պայքար մղող պաղեստինցիներին՝ Պաղեստին պետությունն ինչ-որ տեղ «ցուցադրաբար», ինչ-որ տեղ՝ հախուռն, ինչ-որ տեղ էլ՝ արդարացիորեն եւ կանխամտածված ճանաչող երկրներն ու նրանց առաջնորդնե՞րը, թե՞ Օվալաձեւ աշխատասենյակում «պատմական» տեքստեր արտաբերող եւ «հրաշալի» նորություններ ասող Թրամփը՝ միայն իրեն բնորոշ անակնկալ հայտարարություններով եւ կոնկրետ քայլերով: Մարդ, որը ՀԱՄԱՍ-ին մեղադրելուն զուգահեռ, հասավ եւս մեկ հակամարտության դադարեցման, իսկ պաղեստինյան անկլավում ապրող մարդկանց փրկեց բնաջնջումից: Գազայի բնակիչներն արդեն սկսել են տոնել այս պանծալի լուրը, առաջին հերթին՝ շնորհիվ ԱՄՆ նախագահի...

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test