Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում քննարկել են խաղաղ գործընթացի հեռանկարները panarmenian.net panarmenian.net

time
Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում քննարկել են խաղաղ գործընթացի հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկում են ունեցել՝ նվիրված խաղաղ գործընթացի հնարավոր զարգացումներին։ Այդ մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը շատ ջերմ շփվել են և քննարկել են հարցեր, թե ինչպես հետագայում առաջ շարժվեն խաղաղության, անվտանգության ճանապարհով»,- ասել է Լեբեդևը, հայտնում է ՏԱՍՍ–ը:

Նա հավելել է, որ նրանք չեն քննարկել վիճելի հարցեր,գրում է ՌԻԱ Նովոստին։

Փաշինյան–Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 2–ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը կարևորել են վստահություն ձևավորող միջոցառումների հետագա իրականացումը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները։

Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test