PanARMENIAN.Net - Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։
Հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ Մաչադոն Նոբելյան խաղաղության մրցանակին է արժանացել «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելուն ուղղված իր պայքարի համար», հայտնում է BBC-ն։
Մեծ էին ակնկալիքները, որ մրցանակը շնորհվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ նա իր պաշտոնավարման մեկնարկից ի վեր, իր իսկ խոսքերվ, կարողացել է մի քանի պատերազմ կասեցնել և խաղաղություն հաստատել, այդ թվում, ինչպես հայտարարվել էր, ՀՀ և Ադրբեջանի միջև։
Սեպտեմբերի 30–ին Թրամփը, ամերիկացի գեներալների առջև իր ելույթում, ասել էր, որ եթե մեկ այլ անձ ստանա մրցանակը, «դա մեծ վիրավորանք կլինի ԱՄՆ համար»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու մրցանակը չի շնորհվել Թրամփին՝ Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպությունն «իր որոշումներում առաջնորդվում է միայն Ալֆրեդ Նոբելի աշխատություններով, ոչ թե հրապարակային արշավներով»։
«Թրամփի վերջին, և, հավանաբար, ամենակարևոր նվաճումը Գազայում հրադադարի մասին համաձայնագիրն է Իսրայելի և ՀԱՄԱՍ–ի միջև, սակայն, ըստ փորձագետների, Նոբելյան կոմիտեի վերջին նիստը եղել է հոկտեմբերի 6–ին՝ մինչ համաձայնության մասին հայտարարելը»,–ասվում է հրապարակման մեջ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test