Նախկիններ-ներկաներ դիսկուրսը 7 տարի ծանծմող իշխանությունների փոխարեն եթե քիչ թե շատ խելացի ու բարոյական իշխանություն լիներ` ի սկզբանե կխուսափեր այս քարոզչական հնարքից: Չէ, իհարկե, դա շատ աշխատող, անչափ գործունակ նարատիվ է` 2018-ի իշխանափոխությունից էյֆորիայի մեջ հայտնված հասարակության համար ուղղակի սրտի բալասան, որի հիման վրա կարելի է վերընտրվել ու վերընտրվել: Բայց երբ դու այնքան սուղ կադրային ռեսուրս ունես, եւ այդ ռեսուրսն էլ տարեցտարի մաշվում է, ու ստիպված ես օգտագործել նախկինների կադրերին, այն էլ` ոչ լավագույններին, ապա այդ լոզունգը կարող է պարզապես քո դեմ դուրս գալ:
Ասենք, 2018-ին արագությամբ եւ խառնաշփոթի մեջ ճամբարափոխ եղած Սերգեյ Բագրատյանին, Շիրակ Թորոսյանին ու Ֆելիքս Ցոլակյանին մարդիկ չնկատեցին, բայց ինչպե՞ս կարող են չնկատել նախկիններին ծառայած դատավորներ Մնացական Մարտիրոսյանին ու Արմեն Դանիելյանին, որոնք ոչ միայն չպատժվեցին, այլեւ նրանց կարգավիճակը բարձրացավ:
Ինչպե՞ս կարող են չնկատել, որ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը նախկինների ժամանակ ֆինանսավորում էր ընտրություններն ու նախկին իշխանությունների քաղաքական ձեռնարկները, ոչ միայն չպատժվեց, այլեւ 2018-ից հետո ծաղկում է ու բարգավաճում: Ինչպե՞ս կարող են չարձանագրել, որ հայտնի Քլոսի` Ջերմուկի Աշոտ Արսենյանի որդին նախ քաղաքապետ նշանակվեց, հետո էլ` Վայոց Ձորի մարզպետ: Այն Արսենյանի, որն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին Բադեն Բադեն մեկնելիս եւ ասում էին` նրա «քսակի» դերն է կատարում:
Ինչպե՞ս կարող է նախկին-ներկա անել մի իշխանություն, որի շարքերում են Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Գուրգեն Մելքոնյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը եւ ուրիշներ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test