Իսրայելի բանակային ռադիոն հայտնել է Գազայում հազարավոր պահեստազորայինների զորացրելու, ծանր տեխնիկան և հրթիռա-հրետանային համակարգերը դուրս բերելու մասին: Կողմերը պատրաստվում են ձեռնամուխ լինել իսրայելցի պատանդների և պաղեստինցի դատապարտյալների փոխանակմանը:
Նույն ժամերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է գտնվել բարձրագույն կրթության նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված արարողությանը: Դիմելով ներկայներին, նա գոհունակություն է հայտնել Եգիպտոսից ստացված նորությունների առթիվ:
«Մենք Գազայի հատվածում հրադադար հաստատելու համար երկար և ջանադիր աշխատանք ենք կատարել, մենք ԱՄՆ-ում հանդիպում ենք ունեցել Թրամփի հետ, մենք պարոն Թրամփի հետ այնուհետև Գազայում իրավիճակը քննարկել ենք մասնավոր կարգով, որից հետո նա հայտարարել է քսան կետից բաղկացած ծրագրի մասին»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին, որ նա Իսրայելի կառավարությանը համոզել է համաձայնել հրադադարի հաստատմանը: «Մենք մանրակրկիտ հետեւելու ենք այդ պահանջների կատարմանը: Մենք միաժամանակ կլինենք այն օպերատիվ խմբի կազմում, որը վերահսկելու է տեղերում համաձյանգրի պահպանումը»,- ասել է Թուրքիայի նախագահը և ամփոփել, որ շնորահավորում է «ՀԱՄԱՍ-ին նրա դիրքորոշման համար»:
Այսպիսով, թերևս, հարկ է արձանագրել, որ ձեռք բերված համաձայնությունների կատարման դեպքում Թուրքիան կհասնի երկու կարեւորագույն ձեռքբերման, արաբական երկրների հետ հավասար իրավունքում մաս կկազմի Գազայում խաղաղապահ առաքելությանը, կպահպանի ՀԱՄԱՍ-ի քաղաքական ներկայացվածությունը:
Խոսքն, իհարկե, առայժմ տեսական հնարավորության մասին է: Ե՞րբ և ինչպե՞ս են գետնի վրա իրավիճակում դրսևորվելու իսրայելա-պաղեստինյան պայմանավորվածությունները, չափազանց բարդ է պատկերացնել: Բայց փաստ է, որ ռազմա-աշխարհաքաղաքական ծրագրավորումների առումով Թուրքիան արդեն իսկ «մտել է» Իսրայել: Սիոնիզմի դարաշրջանը, կարծես, փակվում է, բայց այլընտրանքը չի կարող պանթուրքիզմը կամ նեօսմանականությունը լինել: Ինչպե՞ս է փոխակերպվելու Մեծ Մերձավոր Արևելքը: Հայաստան-Իսրայել, հայ-հրական հարաբերություններում տեղաշարժ չկա՞:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test