Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հոգեբուժարան 2026. Հայաստանն «ուղեղային մորմոքի» վերածելու վերջին արարը 168.am 168.am

time
Հոգեբուժարան 2026. Հայաստանն «ուղեղային մորմոքի» վերածելու վերջին արարը

Հաղթանակն ու պարտությունը Հայաստանի սոցիալական կառույցի ամենաառանցքային հասկացություններն են: Բայց նաև ամենադեֆորմացված ու այլասերված երևույթներն են, որոնք ամբողջությամբ փոխել են հասարակական ընկալումները և դարձել «Իրական Հայաստանի» ձևախեղված հիմքը:

2020 թ. պատերազմում մենք կրել ենք իրական, շոշափելի՝ հազարավոր կյանքերի ու հազարավոր քառ/կմ կորստով չափվող պարտություն:

Սա օբյեկտիվ իրականություն է, որը, սակայն, նենգափոխվում է անիրական, ցնդաբանության հասնող մեկնաբանություններով: Դրանց միջոցով պարտությունը ներկայացվում է՝ որպես հաղթանակ, այսինքն՝ օբյեկտիվ, շոշափելի իրականությունը դարձվում է անգո, երևակայական, մարդկանց ուղեղում (անառողջ) վերափոխվող «նոր իրականություն». պարտված հաղթանակ կամ հաղթանակած պարտություն:

Միևնույն ժամանակ նախկին իրական, կրկին շոշափելի, հազարավոր քառ/կմ հայկականությամբ չափվող, կրկին օբյեկտիվ իրականություն հանդիսացած հաղթանակները ներկայացվում են՝ որպես պարտություն, իմա՝ որպես սուբյեկտիվ իրականություն՝ արդարացնելու համար «իրական Հայաստանի» անիրական հիմքը:

Օբյեկտիվ և սուբյեկտիվ իրականությունների այս փոխատեղումը չի սահմանափակվում սոսկ քարոզչությամբ, այլ դարձել է առանց այդ էլ բզկտված հասարակությունը պառակտող ևս մեկ անտեսանելի պատնեշ: Դրա մի կողմում օբյեկտիվ իրականությունը պատրանքով փոխարինած, համարժեքությունը կորցրած իշխանության պայմանական հետևորդներն են, մյուս կողմում՝ բոլոր նրանք, ովքեր պայքարում են ադեկվատությունը չկորցնելու համար:

Սա անգամ քաղաքական խնդիր չէ, այլ խորապես վերաբերում է հանրության առողջությանը, որը, միջոցներ չձեռնարկելու դեպքում, սպառնում է վերածվել մահացու հիվանդության:

Դրան մեծապես նպաստում է այն, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրականությունների փոխատեղումները հանգեցրել են նաև հաղթանակի ու պարտության, դրա կրողների դերերի փոխատեղման:

Իրական պարտությունը որպես հաղթանակ ներկայացնողներն ու դրանց հավատացողներն իշխանական լծակների միջոցով դոմինանտ դերում են հայտնվել իրական հաղթանակը գնահատողների, արհեստական իրականությունը մերժողների նկատմամբ և ամեն ինչ անում են հանրության առողջ հատվածին լուսանցք մղելու համար: Հանրությանը պայմանականորեն ցնորամիտների ու ցնորամտությանը դիմադրող առողջների բաժանելու քաղաքականության հիմքում ամենակեղտոտ հաշվարկն է: Եվ կրկին հաղթանակի ու պարտության գարշելի այլասերման նպատակով:

Դրա հեղինակների համար հաղթանակն իշխանության պահպանումն է, որն այլևս հնարավոր է միայն պետության պարտության հաշվին: Այդ առումով 2026 թ. ընտրությունները ուժերի ներկայիս հարաբերակցության պահպանման դեպքում դառնալու են ցնորքի շքահանդես՝ Հայաստանը վերածելով մեծ, բայց առանց բժիշկների հոգեբուժարանի:

Գրեթե անդառնալի թվացող ողբերգական այս ընթացքը կասեցնելու միակ հնարավորությունը սոցիալական կառույցի, հանրային առողջության վերականգնումն է, ինչը թույլ կտա ոչ միայն ցնորվածներին, այլ նաև պետությունը վերադարձնել օբյեկտիվ իրականություն՝ դառնալով վերջին հույսը, որ հնարավոր է պահպանել իրական Հայաստանը: Առանց չակերտների:

Հարություն Ավետիսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test