Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վարչապե՞տն է Մեղրիի ռելսերը ծախել. Քոչարյանին թվում է՝ հարիֆացրե՞լ է, թե Մեղրին կփոխարինի Ղարաբաղով. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Վարչապե՞տն է Մեղրիի ռելսերը ծախել. Քոչարյանին թվում է՝ հարիֆացրե՞լ է, թե Մեղրին կփոխարինի Ղարաբաղով. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքով՝ եվրաինտեգրացիան այն է, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանում է ասուլիս տալ, այլապես չէր կարողանա, կամ կտար մի անգամ և այլևս չէր կարողանա, ինչպես առաջ, երբ մարդիկ ենթարկվում էին բռնաճնշումների, ծեծի, սպանվում էին:

Եղոյանի համոզմամբ՝ այն պետությունները, որոնք չեն եվրաինտեգրացվում, ավտորիտար պետություններ են. «Քոչարյանը սա պետք է գնահատի որպես եվրաինտեգրացիայի անմիջական շահառու»:

Անդրադառնալով Քոչարյանի և այլ ընդդիմադիրների այն պնդումներին, թե վարչապետը կոռուպցիա է անում, պատգամավորն ասում է. «Ինչ է, Նիկոլ Փաշինյա՞նն է Մեղրիի ռելսերը քանդել ծախել կոպեկներով, որտե՞ղ է դրսևորվում էդ կոռուպցիան: Կոռուպցիոն բուրգեր կա՞ն էսօր ՀՀ-ում, օրինակ, էս ինչ բանը արժի էսքան, մյուսը՝ էնքան: Իսկ էդ ո՞նց է ստացվել, որ Հանրապետության նախագահի որդին կարող է լինել խոշոր սեփականատեր, ավտո ու հեռախոս ներկրող: էդ ինչ տաղանդ է, որ դրսևորվում է միայն մենաշնորհային ոլորտում»:

Վերջինս կարծում է, որ Ռ. Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հակասությունները ՀՀ շահերի հետ կապ չունեն․ ներքին անձնական հարցեր են. «Գուցե քաղաքական դաշտում տեղի խնդիր ունեն»:

Ըստ պատգամավորի՝ օգոստոսի 7-ին ասում էին՝ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու, Ադրբեջանի նախագահը հետ չի կանգնելու, հիմա դժգոհում են. «Բա դա մոռացա՞ն»:

Եղոյանը նաև հավելում է. «Ասում էին՝ փակ սահմաններով կարող է Հայաստանը զարգանալ, զարգացա՞վ: Սխալը արել են, չեն խերվել, հիմա նորից են ուզում մարդկանց տանել էդ ճանապարհով: Ոնց որ ասեն՝ ինչու եք ձեր տունը պատուհաններով սարքում: Ասում են՝ ինչու է այս ապրանքը ՀՀ-ում թանկ, Վրաստանում էժան, որովհետև լոգիստիկայի գինը մտնում է մեջը: Անխոչընդոտ բառից հերսոտում են: Քոչարյանին թվում է հարիֆացրել է, հա՞, որ գնացել Ալիևին ասել է՝ Մեղրին կփոխարինի Ղարաբաղի հետ»:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ իշխող ուժի անդամը նկատում է. «Իր ասած միությունում կարո՞ղ էր ընտրվել քաղաքապետ․ ՀՀ-ի շնորհիվ է, որ լինելով սուր ընդդիմադիր՝ այսօր քաղաքապետ է»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, Եղոյանն ասում է. «Դաշնակները աշխարհին նայում են Թուրքիայի և Ադրբեջանի պրիզմայով՝ անելով հակառակը: Չորրորդ հանրապետությունը նրա մասին է, որ ամեն ինչի նայենք մեր պրիզմայով»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test